«Բորուսիան» 30 մլն է առաջարկում Մխիթարյանի տրանսֆերի համար. Պալկինը հաստատում է
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հաստատել է, որ Դորտմունդի «Բորուսիան» Հենրիկ Մխիթարյանի համար 30 մլն է առաջարկել:
«Ճիշտ է, որ «Բորուսիան» կապ է հաստատել «Շախտյորի» հետ Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ: Չգիտեմ` որտեղ է հիմա Մխիթարյանը, նա իր կապերն ունի գործակալի հետ:
«Բորուսիան» 30 մլնի առաջարկ է արել: Ես երեկ Մխիթարյանի գործակալին հայտնել եմ ակումբի պաշտոնական դիրքորոշումը. Մխիթարյանի տրանսֆերը պատրաստ ենք վաճառել 30 մլնով՝ մեկ վճարումի դեպքում: Առաջարկը ուժ ունի 10 օր: Եթե կա որևէ ակումբ, որը պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերի համար վճարել այդ գումարը, մենք պատրաստ ենք այդ պայմանին»,-Պալկինի խոսքերը մեջբերում է terrikon.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում