Հենրիկ Մխիթարյանը Լոնդոնում է (լուսանկար)
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանն այժմ Լոնդոնում է. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Առաջիկայում Մխիթարյանը կմեկնի Լիվերպուլ, որտեղ նա պաշտոնապես կներկայացվի որպես «Լիվերպուլի» ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ դոնեցկյան թիմի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հայ կիսապաշտպանը հունիսի 23-ին կմիանա «Շախտյորին»: Որոշ ժամանակ անց Պալկինը հեռացրել է իր հաղորդագրությունը, իսկ Մխիթարյանն այդպես էլ չէր միացել Ուկրաինայի չեմպիոնին:
Նշենք, որ Պալկինի հայտարարության համաձայն` Դորտմունդի «Բորուսիան» Մխիթարյանի տրանսֆերի համար 30 մլն է առաջարկել «Շախտյորին»:

Լուսանկարը՝ 101greatgoals.com-ի


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ