Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման հնարավորության մասին Իսպանիայի կառավարությունը հեռացրել է աշխատակցին՝ միգրանտների թվի հրապարակման պատճառով Կոչ եմ անում զերծ մնալ կամայական մեկնաբանություններից․ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթ Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ Չինաստանի Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Չորս համայնքում նշանակվել են հերթական ընտրություններ․ Հակակոռուպցիոն կոմիտեն մշտադիտարկում կիրականացնի Պուտինը ստորագրել է Ռուսաստանում կրիպտոարժույթների շրջանառությունը կարգավորող օրենքը Հաջիև․ «Եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել գնացքով կամ ավտոմեքենայով» Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ. վերջինս ընդունել է Հայաստան այց կատարելու հրավերը Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումը Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ 

Ո՞րն է Արևիկ Ուդումյանի կյանքի միակ գաղտնիքը (ֆոտո)

Այլ

Esyes.am. Հաղորդավարուհի, «Օրանժ» ֆիթնես ակումբի PR մենեջեր, «Սիրուշո փրոդակշնի» տնօրեն ու Սիրուշոյի մենեջեր. և այս բոլորը մի մարդու՝ Արևիկ Ուդումյանի մասին է, ում աստղը միշտ ժպտում է,և, ինչպես եվրոպացի գրողները կասեին, աղջիկ, ով ծնվել է արծաթե շապիկը հագին :) Առաջին հայացքից՝ որքան էլ դժվար է պատկերացնել անգամ, որ անհնար է բոլոր այս աշխատանքները համատեղել, միևնույն է, Արևիկը հմտությամբ կարողանում է պահպանել ունեցածը և, ով գիտե, թե ապագայում էլ դեռ ինչ աշխատանքներ կստանձնի: Արևիկի աղջկական զբաղմունքների, ընտանիքի, հոնորարների ու աշխատանքների մասին՝ մեր այս հարցազրույցում:

Ծննդյան օր, ամիս, տարի՝ 13.01.84թ.

Ծննդավայրը՝ Երևան

Քույր, եղբայր՝ երկու մեծ քույր (ամուսնացած)

- Ո՞րն ես քեզ համար կարիերայի սկիզբ համարում:

-Ոչ միայն մեդիայի բնագավառում, այլև ընդհանրապես առաջին աշխատատեղս «Դար 21» հեռուստաընկերությունն էր, որտեղ սկսել եմ աշխատել ուսանողական տարիներին՝ չնայած այն ընդհանրապես կապ չուներ մասնագիտությանս հետ (Արևիկը 2001-2005 թթ. սովորել է ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետում, իսկ 2005-2007-ը նույն ֆակուլտետի կառավարման ամբիոնի մագիստրատուրայում-հեղ.): Նորաստեղծ հեռուստատեսությունում աշխատելու առաջարկը ստացել եմ դիմահարդար Ագա Քանքանյանից, սակայն ընտանիքս դեմ էր դրան, քանի որ այն կապ չուներ իմ ընտրած մասնագիտության հետ: Առանց ոչ ոքի տեղյակ պահելու գնացի ընդունվելու. երևի դա կյանքիս միակ գաղտնիքն էր: Այդպես էլ հայտնվեցի հեռուստատեսությունում: Երկար տարիներ աշխատել եմ «Դար 21»-ում ու շատ բան եմ սովորել, քանի որ և´ ես էի նոր, և´ հեռուստատեսությունը. միասին սովորում էինք:

- Ծնողներդ ովքեր են, ինչո՞վ են զբաղվում:

- Հայրս փիլիսոփայական գիտությունների թեկնածու է: Հայկական ավանդական սահմանը, որը հաճախ առկա է ծնող-երեխա հարաբերություններում, մեզ մոտ բացակայում է: Մենք շատ լավ ընկերներ ենք: Հայրս ֆենոմենալ աձնավորություն է. որոշեց պորտուգալերեն ուսումնասիրել. այդ լեզվով գրքեր է գրել ու այսօր էլ աշխատում է դրանով: Քառասունհինգ տարեկանում որոշեց անգլերեն սովորել. հիանալի անգլերեն գիտի և այժմ աշխատում է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում: Իսկ մայրս մանկավարժ է՝ մանկապարտեզի վարիչ:

- Քեզ հաջողակ համարո՞ւմ ես, թե՞ շատ բաների դժվարությամբ ես հասնում:

- Անշուշտ, հաջողակ եմ, բայց իհարկե, դժվարություններ լինում են: Չեմ կարող ասել, որ այն հաջողակներից եմ, ովքեր ամեն բանի հասնում են միայն հաջողության շնորհիվ: Ինձ մոտ երկուսն էլ կա՝ և´ հաջողությունը, և´ աշխատասիրությունը: Կյանքում չի եղել մի բան, որ ասեմ՝ ուղղակի ինձ տրվեց. միշտ ինչ-որ աշխատանք եմ տանում, ջանք, ժամանակ եմ տրամադրում աշխատանքային հաջողության համար:

- Ասացիր՝ դժվարություններ լինում են, ի՞նչ դժվարությունների մասին է խոսքը:

- Արտիստի մենեջեր եմ, հաղորդավար, շատ հեռուստանախագծերի պրոդյուսեր, սակայն պետք է ասեմ, որ այդ ամենի «դպրոցը» չկա մեր երկրում: Չկա մի տեղ, որտեղ կարող ես գնալ և ինչ-որ բան սովորել. չկան մարդիկ, որոնց կարելի է լսել ու դասեր առնել. բոլորս մեր փորձի վրա ենք սովորում, պրպտում: Դա մի կողմից լավ է, որովհետև օգնում է ստեղծագործ լինել, մյուս կողմից՝ մի բանը մի քանի անգամ փորձում ես, նոր միայն ճիշտ ուղու վրա ընկնում:

- Այժմ՝ որպես հաղորդավար, աշխատում ես հեռուստատեսությունում: Մյուս աշխատանքներդ չե՞ն տուժում դրանից: Դժվար չէ՞ համատեղելը:

- Հեռուստատեսությունում երբեք երկարատև դադար չեմ ունեցել, առավելագույնը՝ մի քանի ամիս: Բնականաբար, հեշտ չէ մի քանի աշխատանք համատեղելը, բայց քանի որ բոլոր աշխատանքներս էլ ազատ գրաֆիկով են, ինքս եմ փորձում օրս ճիշտ կազմակերպել: Հաճախ գրաֆիկը շատ խիտ է, բայց, ինչ արած, սիրում եմ հեռուստատեսությունը, բայց միայն դա չէ հիմնական աշխատանքս: Ինչ վերաբերում է համատեղելուն… (մտածում է-հեղ.) երբեմն դժվար է: Մեկ-մեկ նախանձում եմ մարդկանց, ովքեր ինչ-որ բան չանելու համար անջատում են հեռախոսը, ամեն ինչ դնում մի կողմ ու զբաղվում իրենց սիրած գործով: Գուցե դա լավ է, սակայն ինքս չեմ կարող այդպես վարվել. ամեն ինչ վերջացնում եմ, հետո ժամանակս օգտագործում զբաղմունքներիս համար: Չեմ կարող ասել՝ լա՞վ է դա, թե՞ վատ, սակայն երբեմն պետք է ավելի եսասեր լինել (ծիծաղում է):

- Իսկ հանգստանա՞լ, ստացվո՞ւմ է:

- Ամառն իմ ամենասիրած եղանակն է, սակայն անցած տարի ամռանը հանգստանալ չհաջողվեց: Վերջին տարիներին՝ տարվա մեջ մեկ շաբաթ եմ հանգստացել: Բայց անցած նոյեմբերին գնացի Բարսելոնա, ուր շատ էի ցանկանում լինել: Զգում էի, որ այդ քաղաքն ինչ-որ ուժ ունի, որը պետք է զգայի ու զգացի: Միայնակ գնացի ու փորձեցի հնարավորինս ճանաչել քաղաքը՝ չնայած գիտեի բոլոր փողոցները, շինությունները. լավ ուսումնասիրել էի:

- Ներկայումս «Սիրուշո փրոդակշնի» տնօրենն ես և «Օրանժ ֆիթնեսի» PR մենեջերը: Ինչի՞շնորհիվ քեզ վստահվեցին այս պատասխանատու աշխատանքները:

- Հասկացել եմ, որ յուրաքանչյուր նոր գործ, աշխատանքային նոր առաջարկ ստացվում է նախորդի շնորհիվ: «Օրանժ ֆիթնեսում» հայտնվեցի Հարություն Փամբուկյանի («Օրանժ ֆիթնեսի» սեփականատեր-հեղ.) հետ հեռուստահարցազրույցից հետո: Այնուհետև մասնակցեցի «Ֆորտ բոյար» նախագծին, որից հետո էլ առաջարկ ստացա Սիրուշոյից: Մի քանի հանդիպման ընթացքում փորձեցինք հասկանալ ու քննարկել՝ ինչ համագործակցության մասին է խոսքը: Անշուշտ, ինձ շատ դուր եկավ այդ գաղափարը, որովհետև Սիրուշոն այն արտիստն է, ով միշտ առաջ է նայում, միշտ փորձում է նորություններ անել. շատ հաճախ ինչ-որ բաներ է ասում, որ ինձ համար սկզբում անհնարին է թվում: Նա անձնավորություն է, ով հնարավորություն է տալիս առաջ գնալ, կայանալ, այսինքն՝ այս աշխատանքը ոչ միայն հաճելի է, այլև օգտակար: Գուցե իմ աշխատասիրության շնորհիվ դրանք ինձ վստահվեցին:

- Միշտ ես ուղեկցում երգչուհուն համերգային շրջագայությունների ժամանակ, թե՞ լինում է,որ չես կարողանում գնալ:

- Չէ, չի եղել: Արդեն մոտ երեք տարի է՝ միասին ենք աշխատում. հուսով եմ՝ չի էլ լինի (ծիծաղում է): Գիտակցում եմ, որ նրա հետ մեկնելը շատ կարևոր ու պարտադիր է:

- Մշտապես դու ես երևում նրա կողքին, այլ աշխատակիցներ կամ թիմակիցներ ունե՞ք:Փրոդակշնը այլ հայտնիների գործերով զբաղվո՞ւմ է:

- Անշուշտ, փրոդակշնում կան նաև այլ աշխատակիցներ: Իհարկե, նրանք այնքան շատ չեն, որքան կարող է թվալ: Միշտ ես եմ երևում, քանի որ ես եմ երգչուհու մենեջերը: Փրոդակշնը զբաղվել է, օրինակ, Սյուզան Մարգարյանի ձայնասկավառակով, նաև Երևանի քաղքապետարանի ու Մշակույթի նախարարության հետ համատեղ ամանորյա բարեգործական նախագծեր ենք իրականացրել: Այժմ էլ շատ առաջարկներ ենք ստանում հայտնիներից, բայց չենք հասցնում այդ ամենով զբաղվել: Ներկայումս զբաղվում ենք Զարուհի Բաբայանի ձայնասկավառակի աշխատանքներով:

- Եղե՞լ է, որ ինչ-որ հարցում համաձայն չես եղել երգչուհու հետ և ասել ես այդ մասին:

- Բնական է, որ այդպես էլ է լինում: Համատեղ աշխատանքի դեպքում, երբ երկուսն էլ մտածող են, չի կարող անհամաձայնություն չլինել, որովհետև հենց դրանց արդյունքում է հետաքրքիր ու լավ բան ստեղծվում: Մենք հիմանկանում նույն ուղությամբ ենք մտածում, փորձում ենք զգուշավոր լինել, ինչպես նաև ստեղծագործ: Լինում են դեպքեր, երբ Սիրուշոն շատ առաջ է նայում և ամեն բան շատ ավելի լավ պատկերացնում, իսկ ես երբեմն վախենում եմ նոր գաղափարներից:

- Քո ասած անհնարին թվացողներից մի բան կհիշե՞ս:

- Շատ բաներ սկզբում անհնար են թվում, սակայն երբ ողջ ուժերը կենտրանացնում ենք դրա վրա, պարզվում է՝ կարող ենք: Օրինակ՝ Սյուզան Մարգարյանի «Նոր տարի» ձայնասկավառակը. 7 երգերը Սիրուշոն գրեց ընդամենը մեկ օրում, այնուհետև դրանք ձայնագրվեցին, տեսահոլովակ նկարահանվեց: Միայն շնորհանդեսի օրը հասկացանք, թե ինչ կարճ ժամանակում՝ ինչքան բան ենք արել:

- Սիրուշոյի հետ կապված առավել շատ ի՞նչ հարցեր են քեզ տալիս:

- Հստակ չեմ կարող ասել. շատ տարբեր են հարցերը լինում: Տվյալ ժամանակահատվածից է կախված. օրինակ՝ վերջերս ամենաշատը հարցնում են «Եվրատեսիլին» մասնակցելու մասին:

- Ասում են՝ հոնարարներդ բավականին բարձր են և անցնում են մեկ միլիոն դրամը:

- Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր փորձում են ուրիշների գումարը հաշվել: Բնականաբար, չեմ ասի՝ ինչքան եմ ստանում, որովհետև, կարծում եմ, գեղեցիկ չէ խոսել դրա մասին: Հայերը սիրում են նման հարցեր, բայց ոչ մի կերպ չեմ ցանկանում արձագանքել դրանց:

- Արդեն ծրագրե՞լ եք երգչուհու այս տարվա անելիքները. հնարավո՞ր է՝ այս տարի Սիրուշոն մենահամերգով հանդես գա Երևանում:

- Հունվարին ծրագրել ենք երգչուհու ամբողջ տարվա անելիքների գրաֆիկը: Շատ ուրախ եմ, որ այս տարի արտասահմանցի արտիստներից, փրոդակշններից ավելի շատ առաջարկներ ունենք. հիմնականում շեշտը դրվում է տարբեր երկրների համագործակցությունների վրա: Ինչ վերաբերում է կոնկրետ անելիքներին՝ մենք երբեք դա չենք հրապարակում, ինչպես եղավ նաև Գրիգորի Լեպսի հետ համագործակցության դեպքում: Երևանյան մենահամերգի մասին էլ հստակ ոչինչ չեմ կարող ասել:

- Շատերի համար երազանք է Սիրուշոյին հանդիպելը, առավել ևս նրա հետ աշխատելը: Քեզ նախանձողները շա՞տ են:

- Անշուշտ՝ կան, դա ոչ միայն զգացել եմ, այլև ստանում եմ շատ նամակներ: Նաև շատ են ցանկանում իմ միջոցով ինչ-որ բան ճշտել կամ փոխանցել Սիրուշոյին:

- Եղե՞լ է, որ երգչուհու հետ աղջկական զրույցներ ունենաք՝ ինչպես երկու ընկերուհիներ:

- Բնականաբար, լինում են: Ամեն դեպքում, ես և Սիրուշոն շատ չենք տարվում «կողքի» թեմաներով, որովհետև աղջիկների դեպքում այնքան շատ են այդ թեմաները: Ընկերական զրույցներ, հանդիպումներ լինում են, սակայն առաջնայինը մեզ համար աշխատանքն է:

- Բավականին զբաղված առօրյա ունես, սակայն ազատ լինելու դեպքում ինչո՞վ ես սիրում զբաղվել:

- Սիրում եմ լինել ընտանիքիս հետ՝ հատկապես որ նրանք հաճախ շրջագայում են: Շատ եմ սիրում ժամանակս անցկացնել քույրիկներիս բալիկներ հետ. դա իմ ամենասիրած զբաղմունքն է: Ընկերներիս հետ եմ հաճախ լինում, ովքեր բավականին շատ են. զբաղվածությանս պատճառով նոր ընկերների համար ժամանակ այնքան էլ չի մնում:

- Դժվա՞ր ես ընկերանում:

- Դժվար չեմ ընկերանում, շատ հեշտ եմ շփվում: Շփվելը, ճանաչելն ու աշխատելն այլ է, իսկ նորերից եզակիների հետ եմ ընկերանում: Կամ գուցե ավանդական մտածելակերպ ունեմ. չէ՞ որ տարիներն են ապացուցում.... կյանքն էլ է ապացուցել ինձ, որ հին ընկերներս միշտ ինձ հետ են:

- Անձնականիդ, աղջկական զբաղմունքներիդ ժամանակ մնո՞ւմ է:

- Անձնականի համար ժամանակ, բնականաբար, չի մնում, սակայն եթե ճիշտ մարդ հայտնվի, ժամանակն էլ կգտնվի: Եթե նայես գործերի հերթականությանը, ապա նույնիսկ ուտելուն ժամանակ չի մնա: Իմ աշխատանքն այնպիսին է, որ շատ հանդիպումներ եմ ունենում, եթերում եմ լինում, դրա համար էլ պետք է ինձ խնամելու և ուշադրություն դարձնելու ժամանակ էլ գտնեմ: Կարծում եմ՝ ոչինչ չպետք է խանգարի, որ կինն իրեն կանացի ու գեղեցիկ զգա:

- Կարծում եմ՝ շատ տղամարդիկ անտարբեր չեն անցնում կողքովդ: Այժմ ընտրյալ ունե՞ս:

- Ոչ, չունեմ (ժպտում է):

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման հնարավորության մասին Իսպանիայի կառավարությունը հեռացրել է աշխատակցին՝ միգրանտների թվի հրապարակման պատճառով Կոչ եմ անում զերծ մնալ կամայական մեկնաբանություններից․ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթ Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ Չինաստանի Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբՉորս համայնքում նշանակվել են հերթական ընտրություններ․ Հակակոռուպցիոն կոմիտեն մշտադիտարկում կիրականացնի Պուտինը ստորագրել է Ռուսաստանում կրիպտոարժույթների շրջանառությունը կարգավորող օրենքըՀաջիև․ «Եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել գնացքով կամ ավտոմեքենայով»Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ. վերջինս ընդունել է Հայաստան այց կատարելու հրավերը Կտրված կոբրայի գլուխը խայթել է 72-ամյա տղամարդունԱնվանվել են ամենատարողունակ մարտկոցով լավագույն սմարթֆոններըՖինլանդիայում չեն բացառել ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայումը երկրի տարածքումՀայ Դատի հանձնախումբը դատապարտել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումըՀայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահԳերմանիայում դժգոհել են Ռուսաստանի մասին Ուկրաինայի դեսպանի հայտարարությունիցԱԺ-ում քննարկվում է իշխող խմբակցությունից երկրորդ փոխնախագահի ընտրության հարցը Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել էՎանաձորի և Գյուլագարակի համայնքներին վերադարձվել է 12 հողատարածքՖԻՖԱ-ն հերքել է Թրամփից օգնություն խնդրելու մասին տեղեկությունները8-րդ գումարման ԱԺ-ն պատմության մեջ շատ կարևոր տեղ է ունենալու․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյան․ Ադրբեջանի առաջարկած սահմանադրության նկատմամբ դրական վերաբերմունք չի լինի«ՀայՓոստը» պետությանը 1 մլրդ դրամ է վճարել․ Կոնջորյանը պաշտպանել է կնոջ աշխատանքի արդյունավետությունըՈւկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՁերբակալվել է 3D տպիչով մարտական անօդաչուների համար մասեր պատրաստելու մեջ կասկածվող տղամարդՈւկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ «Ցելյեի» գլխավոր մարզիչը՝ «Արարատ-Արմենիայի» մասին․ Լավ գիտենք մրցակցի ուժեղ կողմերըՄալյորկայի ափերի մոտ հայտնաբերվել է նավակ, որում 17 միգրանտի մարմիններ էինՎարդևանյան․ «Այդ մոդելից կոմունիզմի կամ «կարմիր» մշակույթի հոտ է գալիս»Հայաստանում անշարժ գույքի գները կրկին աճում են․ ԿԲ-ն նոր տվյալներ է ներկայացրել Լու՞րջ եք ասում, մեր հիփոթեքով տների՞ց եք խոսում, գնացեք ձեր դղյակներից խոսացեք. ԿոնջորյանՍամվել Կարապետյան․ «Բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր»Իսպանիայում Սանչեսի դեմ հայց է ներկայացվել Սեուտայի ​​միգրացիոն ճգնաժամի պատճառով«Կին էր, կին», «հավանաբար Մնացական Մարտիրոսյանն էր»․ Արամ ՎարդևանյանՊարզ «բեզատչոտնիկություն» է. Լևոն Քոչարյանը` ՔՊ-ինԵրևանին չի ներկայացվել ԵՄ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ․ ՀՀ ԱԳՆԾաղկավանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Mercedes Vito»-ն․ կա 4 վիրավորՎստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը. Միրզիյոևը՝ Փաշինյանին«ԱԺ-ի աշխատանքների սկզբի օրերը խոստումնալից են, վստահ եմ՝ լինելու է թեժ պայքար, հետաքրքիր է»․ Սամվել Կարապետյան Կոնջորյանի եղբայրը պարզվում է խադրախության հոդվածով դատվածություն ունի. Քրիստինե ՎարդանյանԵթովպիայում սողանքը հասել է վանքի մոտ հավաքված հավատացյալներին. կա առնվազն 14 զոհԻտալիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել ապահովել Սև ծովում նավագնացության անվտանգությունըՁեր քաղաքական ուղեգիծը միտված է միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդմանը. Ռահմոնը՝ Փաշինյանին WSJ. ԱՄՆ-ը և Թայվանը գաղտնի զորավարժություններ են անցկացնումՀԱՊԿ-ը պատրաստ է միջուկային զենք կիրառել. Իրանը հայտարարել է՝ պատրաստ է հարվածել ՈւկրաինայինՕմանի ափերի մոտ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից առաջարկվող սահմանադրությանը մեր կողմից որեւէ դրական վերաբերմունք չի լինի.ԿարապետյանԶԼՄ-ները հայտնել են Սեուտա միգրանտների հոսքի պատճառըԲարեկամաբար հորդորում եմ ձեզ խոսել կոկորդիլոսների մասին. Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին
Ամենադիտված