Մարիա Շարապովան լքեց Ուիմբլդոնը
Սպորտ
Ռուսաստանից թենիսիստուհի Մարիա Շարապովան Ուիմբլդոնի երկրորդ շրջանում պարտվեց աշխարհի 131-րդ ռակետ, պորտուգալացի Միշել Լարշեր դե Բրիտուին:
1 ժամ 34 րոպե տևած պայքարում Շարապովան զիջեց 3:6, 4:6 հաշվով:
Արդյունքում ռուսաստանցի թենիսիստուհին լքեց մրցաշարը:
Նշենք, որ տղամարդկանց պայքարում Էնդի Մարեյը դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ՝ 1 ժամ 56 րոպե տևած պայքարում պարտության մատնելով Լու Են Հսունին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում