Մանուկ Մկրտչյանի դոկտրակա՞նն է պատճառը
Հայկական Մամուլ
Երեկ խմբագրություն զանգահարած մանկավարժության դոկտոր Սերգեյ Մանուկյանը պնդում էր, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից ԲՈՀ-ի նախագահ Արտյուշա Ղուկասյանին արված նկատողության, ինչպես նաեւ նրան պաշտոնից հեռացնելու դրդապատճառն այն է, որ Ղուկասյանը չի հաստատում Աշոտյանի տեղակալ Մանուկ Մկրտչյանի դոկտորականը:
Մանուկ Մկրտչյանը «Ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը, տեսությունը եւ պրակտիկան» թեմայով դոկտորական դիսերտացիա է պաշտպանել, սակայն ԲՈՀ-ը չի հաստատում, քանի որ այն աղետ է մեր դպրոցների համար»,-ասաց Սերգեյ Մանուկյանը' մանրամասնելով, որ Մկրտչյանի դոկտորականի հիմնական միտքն այն մանկավարժական մեթոդն է, ըստ որի, ուսուցիչն այլեւս դպրոցում չպետք է դաս բացատրի, քանի որ նա պրոֆեսիոնալ է, եւ նրա բացատրածը երեխան չի ընկալում: Փոխարենը երեխաները պետք է իրար դաս բացատրեն: «Դա իսկական աղետ է: Նրանք ուզում են քանդել մեր դպրոցները: Պարզապես զարմանալին այն է, թե ինչպես են 3 դոկտորներ դրական կարծիք տվել դրան»,-ասաց Մանուկյանը` հավելելով, որ ինքը Մկրտչյանի դոկտորականի վերաբերյալ 33 էջանոց բացասական կարծիք է գրել ու ուղարկել ԲՈՀ` հիմնավորելով, որ «դիսերտացիան հիմարություն է»:
Առավել մանրամասն` «Հրապարակ»-ի հունիսի 27-ի համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը