«Հրապարակ». Ընտանիքն ապրում է հակահիգիենիկ պայմաններում
Հայկական Մամուլ
Վարդանյանների սոցիալական վիճակն ավելի լավ պատկերացնելու համար բավական է նկարագրել նրանց տունը. Տան պատերը կիսաքանդ են, դրանց վրա տեղ-տեղ սնկեր են աճել, հատակը բետոնե է, առաստաղին նայելիս կարծես թունելում լինես: Տանտերը սենյակի ճաքերին ցելոֆանե տոպրակներ է փակցրել, որ անձրեւը ներս չլցվի: Իսկ պատուհանին հաստ ծածկոց են կախել. ճիշտ է՝ ամբողջովին զրկվել են արեւի լույսից, բայց գոնե դրսից չի երեւում, թե տանն ինչ է կատարվում:
Նառա Վարդանյանն իր 2 անչափահաս երեխաների հետ ապրում է Կոնդ թաղամասի Ռուսթավելու փողոցի թիվ 53 կիսաքանդ տանը: Ունեն մեկ սեղան, որը հազիվ է ոտքի վրա կանգնում , աթոռներ չկան, միակ նստելու տեղը կիսաջարդ բազմոցն է: «Մեր տանն ամեն ինչ մեզ նման ջարդված է»,-բացատրում է տանտիկինը՝ Նառա Վարդանյանը, եւ ավելացնում, որ ամենակարեւորն այն է, որ իր երեխաներն այս պայմաններում կարողանում են դպրոց հաճախել:
Առավել մանրամասն` «Հրապարակ»-ի հունիսի 27-ի համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը