Ֆիլմաշար` Մոնսերատ Կաբալիեի հայաստանյան այցի մասին
Հայկական Մամուլ
Աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի Հայաստան եւ Ղարաբաղ կատարած այցի մասին ֆիլմաշար է պատրաստվում, որը դեռ նախնական փուլում է: Դեռ պարզ չէ, թե տեսաշարի տեւողությունը քանի րոպե կլինի, որովհետեւ ռեժիսորն իսպանացի է, ով երգչուհու հետ եկել էր Հայաստան:
Տեսաշարը պատրաստելու միտքը աստղագետ Գարիկ Իսրայելյանինն է' երգչուհու համերգը Երեւանում նախաձեռնած կազմակերպիչներից, ում միջոցով իրականացվում է ֆիլմի գաղափարը: Ֆիլմում ներառվելու են Ղարաբաղ, Երեւան կատարած այցելությունների, Վեհափառի, ՀՀ եւ ԼՂՀ նախագահների հետ հանդիպումների կադրերը, նաեւ այն վայրերը' Գանձասար, Ծիծեռնակաբերդի համալիր, որտեղ եղել է երգչուհին:
Առավել մանրամասն` «Հրապարակ»-ի հունիսի 27-ի համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը