Ձերբակալվել է Վանաձորում իր դասախոսին դանակահարած 29-ամյա երիտասարդը
Արտակարգ Պատահար
Հունիսի 26-ին Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Արեն Մնացականյանի կողմից ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա Ակսել Մխիթարյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս Վանաձոր քաղաքի Հովհաննես Աբելյանի անվան Պետական դրամատիկական թատրոնի փոխտնօրեն Արամ Մխիթարյանի որդին է, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ) հատկանիշներով:
Նշված արարքի համար պատիժ է սահմանված ազատազրկում՝ 3-ից 7 տարի ժամկետով:
Հունիսի 26-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան Արվեստի պետական քոլեջից Վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել քոլեջի Մշակույթի և պատմության ֆակուլտետի դասախոս 35-ամյա Վասիլ Գևորգյանը, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի և ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել էին, որ դասախոսին դանակահարել է 29-ամյա Ա. Մխիթարյանը, և բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս մեղայականով ներկայացել է ոստիկանության Վանաձորի բաժին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան