Բրազիլիան եզրափակչում է (տեսանյութ)
Սպորտ
Ավարտվեց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչը, որի շրջանակներում միմյանց հանդիպեցին Բրազիլիայի և Ուրուգվայի ընտրանիները:
Հանդիպման առաջին գոլը գրանցվեց 41-րդ րոպեին. Ֆրեդն առաջ մղեց բրազիլացիներին։ 48-րդ րոպեին Էդիսոն Կավանին կարողացավ հավասարեցնել հաշիվը: Հանդիպման ավարտից 4 րոպե առաջ Պաուլինյոն հեղինակեց իր թիմի երկրորդ և հաղթական գոլը՝ բրազիլացիներին դարձնելով եզրափակչի առաջին մասնակիցը:
Նշենք, որ Ուրուգվայի ընտրանին կարող էր ևս մեկ գոլ հեղինակել, սակայն Ֆորլանը չկարողացավ իրացնել 14-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածը:
Հիշեցնենք, որ եզրափակչի հաջորդ ուղեգիրը կվիճարկեն Իսպանիայի և Իտալիայի հավաքականները:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում