«Կենդանի մատյան» հաղորդաշարը այլևս չի՞ հեռարձակվի
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Կենդանի մատյան» հաղորդաշարը, ինչպես նաեւ մի շարք այլ հաղորդումներ, այլեւս չեն հեռարձակվելու: Իսկ թե ինչն է պատճառը, թերթը փորձեց ճշտել «Կենդանի մատյան»-ի հաղորդավար Կարեն Քոչարյանից: «Դա վերջնական որոշումը չէ: Պարզապես հաղորդումը «գնացել է» ամառային արձակուրդի»,-ասաց նա:
Կ. Քոչարյանի խոսքով՝ հաղորդման եթեր վերադառնալու հարցը աշնանային հաղորդումների ցանկը որոշողներից է կախված. «Եթե որոշեն, որ պետք է վերադառնա, ապա կվերադառնա, միգուցե որոշեն՝ այլ հաղորդման տեսքով վերադառնա, կրկնում եմ՝ դեռ պարզ չէ»:
Առավել մանրամասն`«Ժողովուրդ»-ի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը