«Ժողովուրդ». Բուհում գործել է «սամասուդի» տարբերակը
Հայկական Մամուլ
Երեկ դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի վանաձորյան մասնաճյուղի շենքում դանակահարվել է «Թատրոնի պատմություն» առարկայի դասախոս Վասիլի Գեւորգյանը: Նրան դանակահարել է թատրոնի հնչյունային ռեժիսոր Ակսել Մխիթարյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով' պատճառը եղել է բուհի ուսանողուհի Աննա Դարբինյանը, որն Ակսելի ընկերուհին է:
Պարզվում է՝ Վ. Գեւորգյանն Աննային անբավարար է նշանակել՝ վիրավորելով նրա արժանապատվությունը, իսկ Ակսելն էլ փորձել է պաշտպանել ընկերուհու արժանապատվությունը դանակի գործադրմամբ: Երեկ «Ժողովուրդ»-ին փոխանցվեց նաեւ օրերս Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողների գրած նամակը, որն ուղղված է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին եւ ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանին: Նամակում ուսանողները բողոքում են Վասիլի Գեւորգյանից: Ու մինչ պատասխանատու մարմինները որոշում կկայացնեին, բուհում գործել է ինքնադատաստանի («սամասուդի») տարբերակը:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը