«ՀԺ». Պատգամավորները խուսափում են ԱԺ միջանցքներում մենակ քայլելուց
ԱՐԽԻՎ
Խորհրդարանում նոր ավանդույթ է ձեւավորվել՝ թիկնապահներով կամ օգնականների ուղեկցությամբ շրջելու ավանդույթ։ «Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում «ՀԺ» թղթակիցը նկատել է, որ գնալով ավելի է ամրապնդվում տենդենցը, որ պատգամավորները խուսափում են ԱԺ միջանցքներում մենակ քայլելուց։ Եվ դա անում են մասնավորապես Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երբ ցանկանում է դուրս գալ դահլիճից, աչքով է անում լրագրողների օթյակում նստած իր օգնականին, որ վերջինս մինչ իր դուրս գալն արագ հասնի դահլիճի դռների մոտ, Շարմազանովի առաջ դուռը բացի եւ նրան դահլիճից ուղեկցի իր աշխատասենյակ։ Անգամ այնպիսի նորելուկ պատգամավորներ, որ որեւէ մեկի կողմից լուրջ չեն ընկալվում, օրինակ՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, միշտ շրջում է իր երկու օգնականների ուղեկցությամբ։ Օգնականի ուղեկցությամբ է սկսել շրջել նաեւ Շմայսը՝ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը:
Առավել մանրամասը` «ՀԺ»-ի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)