Այսօր վաղամեռիկ երգչուհի Վարդուհի Վարդանյանը կդառնար 37 տարեկան (լուսանկար)
Հասարակություն
Այսօր վաղամեռիկ երգչուհի Վարդուհի Վարդանյանը կդառնար 37 տարեկան, եթե 2006 թվականին չընդհատվեր նրա կյանքը։
Իր ժամանակի սիրված ու ճանաչված տաղանդաշատ երգչուհու մահվանից արդեն 7 տարի է անցել, սակայն այսօր էլ նրա երգարվեստի համակիրներն ու ընկերները չեն մոռանում նրան:
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և հետևյալ գրառումն արել.
«Տուտ ջան, քո բարի ծնունդը շնորհավոր թող լինի, մեր լուսավոր աղջիկ, մեր պայծառ աստղ: Այսօր էլի մեզ հետ էիր ու շատ ենք ծիծաղել մեր անհավանական պատմությունների վրա, որոնց վրա միշտ ծիծաղում էինք: Հիշում ենք, սիրում ու անչափ կարոտում»:



















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան