«Լիվերպուլը» դատի կտա Սուարեսին
Սպորտ
«Լիվերպուլը» դժգոհություն է հայտնել այն տեղեկությունների համար, համաձայն որոնց` անգլիական ակումբի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը «Ռեալի» հետ անձնական պայմանագրի հարցում համաձայնության է եկել:
Ինչպես տեղեկացնում է իսպանական մամուլը, «Արքայական ակումբը» Սուարեսի հետ համաձայնության է եկել 4 տարվա պայմանագիր կնքելու հարցի շուրջ:
Եթե այս լուրերը համապատասխանեն իրականությանը, ապա «Լիվերպուլը» մտադիր է ուսումնասիրել այս գործը, ինչը կարող է հասցնել մինչև դատարան:
Նշենք, որ ուրուգվայցին 3 տարվա պայմանագիր ունի մերսիսայդցիների հետ, որի համաձայն՝ Սուարեսը իրավունք չունի առանց ակումբի ղեկավարության բանակցություններ սկսկել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում