Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում կգործի նոր կանոնակարգ
Սպորտ
Սիրողական բռնցքամարտը դիտարժան դարձնելու, մրցողների ունակությունները լիովին ի հայտ բերելու նպատակով մարզաձևի միջազգային ֆեդերացիան բազմաթիվ փոփոխություններ է կատարել կանոնակարգում: Մրցավարները և մարզիչները պարտավոր են յուրացնել նորությունները և դրանք ուսուցանել իրենց սաներին, մասնավորապես՝ հավաքականների անդամներին: Այս ամենը շատ կարևոր են, մանավանդ որ նոր մրցակարգով կրկին մեծ նշանակություն է ստանում մարզիկների տեխնիկական հնարքների բազմազանությունը, որով օժտված են եղել նախորդ սերունդների մեր ներկայացուցիչները:
Բարի ավանդույթները վերականգնելու նպատակ էր հետապնդում Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անցկացված տեսագործնական սեմինար - խորհրդակցությունը, որը ղեկավարեց ՀԱՕԿ-ի փոխնախագահ, բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի գործկոմի անդամ Դերենիկ Գաբրիելյանը:
Միջոցառումը նախաձեռնել էր բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիան: Մասնակցեցին երկրի մարզերի և քաղաքների բռնցքամարտի շուրջ 40 մասնագետներ (մարզիչներ, մրցավարներ, ՄԴ-ների տնօրեններ, ֆեդերացիայի ներկայացուցիչներ և այլն):
Չափազանց հագեցած էր օրակարգը: Բազմաթիվ հարցեր ուղղվեցին Դ . Գաբրիելյանին: Ի վերջո հարց ու պատասխանը վերածվեց մասնագիտական մտքերի փոխանակության: Հետաքրքիր է, որ հենց իրենք՝ ներկաները դարձան գործնական պարապմունքի կատարողները: Այդպես էր հնարավոր ապացուցել հարձակողական և պաշտպանական տարբերակների ճիշտն ու սխալը, բացահայտել թերություններն ու առավելությունները:
Գործընկերները պայմանավորվեցին հաճախակի դարձնել նման հանդիպումները, այցելություն կազմակերպել մարզեր և նոր կանոնակարգը տարածել մարզերում և քաղաքներում:
Փաստը հուսադրող է: Պետք է հիշել , որ 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերում և դրան նախորդող պաշտոնական մրցումներում ու վարկանիշային մրցաշարերում գործելու է նոր կանոնակարգը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում