Գերատեսչությունների ղեկավարները կպատասխանեն ՎՊ-ին
Քաղաքական
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին անդրադարձավ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությանը:
«Կառավարության նախորդ նիստում մենք խոսում էինք Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին, և ես հանձնարարել եմ բոլոր գերատեսչություններին հրապարակային ձևով ներկայացնել իրենց ոլորտներին վերաբերող ակտերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները:
Այսօր ես հանձնարարում եմ Վաչե Գաբրիելյանին, որ նա կազմի ժամանակացույց, որպեսզի բոլոր գերատեսչությունների ղեկավարները հանդիպեն ԶԼՄ-ների հետ և իրենք պատասխանեն բոլոր այն հարցրեին, որոնք այսօր հետաքրքրում են մեր հանրությանը: Սա պարտադիր պայման է», - ասաց վարչապետը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան