«Վարչապե՛տ՝ բանդայի պետ»
Քաղաքական
Այսօր Կառավարության շենքի դիմաց նորից ավանդույթ դարձած ակցիաներ տեղի ունեցան:
Այնտեղ էին հավաքվել Հյուսիսային պողոտայի և Բուզանդի փողոցի բնակիչները: Նրանք պահանջում են իրենց բնակարանները կամ վերջնական պատասխան, որ Կառավարությունը չի կարող խնդրին լուծում տալ, որ այլ երկրներից ապաստան խնդրեն: Ակցիայի մասնակիցներից մեկը հենց շենքի դիմաց կոչ էր անում վարչապետին մոտենալ իրենց: «Վարչապե՛տ... վարչապե՛տ», «Վարչապե՛տ՝ բանդայի պետ». ահա այսպես էր իր մոտ կանչում ակտիվիստը վարչապետին:
Նույն վայրում լուռ ակցիա էին իրականացնում նաև Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում «Տոնուս» շինարարական ընկերության կողմից կառուցվող 44/4 և Փափազյան 118/1 բազմաբնակարան բնակելի շենքի խաբված քաղաքացիները:
Նշենք, որ շինարարական ընկերությունը պատկանում է ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին: Քաղաքացիները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ–ից ձեռք բերած բնակարանները։ 2006 թվականից 140 ընտանիք «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ–ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն վերջերս բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան