Իսպանիա-Իտալիա. բուքմեյքերական կանխատեսումներ
Սպորտ
Այսօր պարզ կդառնա Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակցի անունը:
Եզրափակչի ուղեգիրը կվիճարկեն Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանին և Իտալիայի հավաքականը:
Հեղինակավոր William Hill բուքմեյքերական կենտրոնն ավելի շատ հավատում է, որ մրցաշարի հաղթողի կոչման համար բրազիլացիների հետ պայքարելու են իսպանացիները:
Դել Բոսկեի սաների հաղթանակի հնարավորությունը գնահատվում է 1.40 գործակցով, իտալացիների հաղթանակն ունի 8.00 գործակիցը, իսկ ոչ ոքին՝ 4.50:
Նշենք, որ վերջին անգամ թիմերը հանդիպել են Եվրոպայի առաջնության եզրափակչում, որն ավարտվել է իսպանացիների հաղթանակով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում