Անչելոտին Կասիլյասին հիմնական կազմում տեղ չի երաշխավորում
Սպորտ
«Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ չի կարող Իկեր Կասիլյասին հիմնական կազմում տեղ երաշխավորել:
Ժոզե Մոուրինյուի՝ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ լինելու շրջանում Կասիլյասը հաստատվել էր պահեստայինների նստարանին, ինչի պատճառը դարպասապահի և մարզչի միջև եղած խնդիրներն էին:
Անչելոտին այս կապակցությամբ հայտարարել է.
«Կասիլյասը մեծագույն ֆուտբոլիստ է: Նա մեծ քանակությամբ տիտղոսներ է նվաճել: Եթե նա արժանի լինի հիմնական կազմին, ապա նա կխաղա: Այսպիսին են ֆուտբոլի օրենքները»,-Անչելոտիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում