«Ռեալն» ու Անչելոտին գտել են միմյանց. Ռեդոնդո
Սպորտ
«Արքայական ակումբի» նախկին կիսապաշտպան Ֆերնանդո Ռեդոնդոն հայտարարել է, որ «Ռեալի» նոր գլխավոր մարզիչը հեշտությամբ կհարմարվի ֆուտբոլիստներին:
Ըստ նրա՝ իտալացի մասնագետը հենց նա է, ում կարիքն ունեին մադրիդցիները:
«Անչելոտիին գիտեմ շատ վաղուց: Նա փորձառու մասնագետ է, ում հաջողել է կարիերայի ընթացքում պահպանել իր անհատականությունը: Նա և՛ լավ մասնագետ է, և՛ լավ մարդ: Համոզված եմ՝ Կարլոն հեշտությամբ կհարմարվի ֆուտբոլիստներն: Անչելոտին հենց նա էր, ում կարիքն ուներ «Ռեալը»: Նրանք գտել են միմյանց»,- Ռեդոնդոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում