Լարված իրավիճակ՝ Սունդուկյան 90 շենքի մոտ
Հայաստան
Այս պահին լարված իրավիճակ է Սունդուկյան 90 շենքի ետնամասում: Նշված հասցեի բնակիչները Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալից ծանուցումներ են ստացել, որոնցով պահանջվում է տասնօրյա ժամկետում ապամոնտաժել սաղարթախիտ պուրակի՝ շենքի բնակիչների ուժերով կառուցված ցանկապատը, այլապես այն կապամոնտաժվի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ծառայության կողմից՝ ծախսերը դատական կարգով դնելով բնակիչների վրա:
Lurer.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ապամոնտաժման աշխատանքներն արդեն իսկ սկսվել են, այս պահին հարակից շենքերի բնակիչները դուրս են եկել և պահանջում են չապամոնտաժել: Քաղաքացիները սպառնում են պառկել ապամոնտաժման աշխատանքներ կատարող շինարարարական մեքենաների անիվների տակ՝ թույլ չտալու սկսել աշխատանքերը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից