Ինչո՞ւ է Մխիթարյանի տրանսֆերը «խոչընդոտում» «Շախտյորը». հնարավոր է՝ պատճառը «Անժիի» 35 մլն եվրոն է
Սպորտ
Մախաչկալայի «Անժին» 35 մլն եվրո է առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի համար, տեղեկացնում է Известия-ն:
Ըստ աղբյուրի՝ Մախաչկալայի թիմի ներկայացուցիչներն Աշխարհի առաջնության ընտրական փուլի հունիսյան խաղերից հետո Երևանում հանդիպել են Մխիթարյանին: Սակայն 24-ամյա հայ ֆուտբոլիստը հստակ չի պատասխանել տրանսֆերային առաջարկին: Մխիթարյանը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է հանդես գալ Անգլիայի առաջնությունում: Բացի դա, կիսապաշտպանն առաջարկ ունի «Լիվերպուլից», սակայն ուկրաինական և անգլիական ակումբները տրանսֆերի հարցում ընդհանուր հայտարարի չեն գալիս:
Նշենք, որ մինչ Մխիթարյանին հադիպելը, «Անժիի» ներկայացուցիչները համաձայնության են եկել «Շախտյորի» հետ. վերջինս ֆուտբոլիստի համաձայնության դեպքում կստանար 35 մլն եվրո: Այսինքն այն, որ վերջին շրջանում «Շախտյորի» և Հենրիկի լարված հարաբերությունների, մեր ֆուտբոլիստի նկատմամբ թիմի՝ կոշտ դիրքորոշում որդեգրելու պատճառը կարող է հենց այդ գումարը լինել, նույնպես շատ հնարավոր է։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում