«Ի՞նչ սպասելիքներ ունեն» տղամարդկանցից հայկական շոուբիզնեսի կանայք (ֆոտո)
Այլ
Ի՞նչ է պետք հայկական շոուբիզնեսի կանանց երջանիկ լինելու համար: Ո՞րն է նրանց երջանիկ լինելու գաղտնիքը:
ՄԵՐԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի պահանջների ցանկը շատ «համեստ» է. «Սեր, հարգանք, հավատարմություն, ուշադրություն, վստահություն»: Իսկ այս ամենը ստանալու համար դերասանուհին կարևորում է ճիշտ ընտրությունը. «Մինչև ամուսնանալը դու ունես երկար ժամանակ, որը խելամիտ օգտագործելով, կարող ես հասկանալ, արդյոք տղամարդը կապահովի քո պահանջները, արդյոք նա համապատասխանում է քո տեսակին, դաստիարակությանը, մտածելակերպին»,-նշում է Մերին:
Չնայած Մերին կարծում է, որ տղամարդուց ինչ որ բան պահանջելուց առաջ, նախ պետք է մտածել, թե ինչ ես դու նրան տվել.«Այդ հարցի լիարժեք պատասխանը ստանալուց հետո նոր միայն կարելի է սկսել խոսել պահանջների մասին: Եթե խոսեմ կոնկրետ իմ օրինակով, ապա ես շատ պահանջկոտ չեմ: Երբ կինը սիրված է ու հարգված, նա ակամա դառնում է նաև հաջողակ ու երջանիկ բոլոր ոլորտներում` ԸՆՏԱՆԻՔ, ԿԵՆՑԱՂ, ԵՐԵԽԱՆԵՐ,ԱՇԽԱՏԱՆՔ, ԸՆԿԵՐՆԵՐ և այլն»: Իսկ վերջում ավելացրեց.«Այս ամենն ունենալու համար շատ կարևոր է ճիշտ ընտրություն կատարելը»:

ՆԱԻՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ
«Եթե տղամարդն այնպիսին է, որ կինը զգում է` իր կողքին իսկական տղամարդ է, դա արդեն երջանկություն է»,- նշեց դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով, բացի խոսքերից, կարևորում է նաև տղամարդու ուշադրությունը.«Եթե կա խոսք, ապա կա նաև ուշադրություն, դե դա իհարկե կայացած տղամարդու մասին է»,-ավելացրեց դերասանուհին:

ԱՐԵՎԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Վերջերս իր երջանկությունը գտած և Ֆրանսիա «հարս» գնացած երգչուհի Արևիկ Ալավերդյանն ArmStar.am-ի հետ զրույցում նշեց. «Որպես երջանիկ կին կարող եմ ասել, որ տղամարդը պետք է այնպես անի, որ կինն իրեն ամենագեղեցիկը, ամենասիրվածը զգա: Ինչպես նաև բոլոր առումներով իրեն իդեալական զգա»: Երգչուհու համար երջանիկ զգալու կարևոր պայմաններից մեկն էլ փոխադարձ հարգանքն է. «Շատ կարևոր է, որ զույգերը միմյանց ընդունում են այնպես, ինչպես որ կան և ամուսնությունից հետո էլ չեն փորձում իրար փոխել»: Արևիկը կարևորում է նաև, որ ամուսնու կողմից չպետք է լինեն անտեղի արգելքներ, թե հագուստի, թե ընկերական շրջապատի, թե դուրս ու ներս գալու հետ կապված. «Իսկ կինն էլ իր հերթին պետք է զգա ամեն ինչում չափ ու սահման, որպեսզի այդ արգելքները չլիեն իրենց կյանքում»,-եզրափակեց երգչուհին:

ԱԼԻՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Արմենի հեռուստաընկերության «Մամա» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Ալինա Մարտիրոսյանը երկար չմտածեց մեր հարցին պատասխանելու համար. «Անսահման սեր»,- նշեց դերասանուհին, ում համար, բացի տղամարդկային պահվածքից, կարևոր է նրա առատաձեռնությունը: Ալինային կարող են նաև երջանկացնել տղամարդու խենթ արաքները:

ՅԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Երբ այս հարցը տվեցինք հաղորդավարուհի Յանա Դանիելային, վերջինս պատասխանեց. «Ընդամենը մեկ բան` սիրված և միշտ ցանկալի լինելը»,-նշեց հաղորդավարուհին, ում համար նաև կարևոր են տղամարդու շռայլած գեղեցիկ խոսքերը. «Ես կասեի, որ տղամարդու խոսքից շատ բան է կախված: Իմ ամուսինը միշտ է ինձ գեղեցիկ խոսքեր շռայլում»: Յանայի կարծիքով, եթե կինը տղամարդուց չի ստանում նման ուշադրություն, ապա նախ սկզբում պետք է գրավի այդ ուշադրությունը և հետո կարողանա պահպանել այն:

ՆԱՐԻՆԵ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ
«Նանե» հաղորդման հմայիչ հաղորդավարուհի Նարինե Սուլաթանյանի կարծիքով յուրաքանչյուր կին ցանկանում է գնահատված լինել. «Բայց ես այն մարդկանցից եմ, ով միայն խոսքերով, գեղեցիկ բառերով չէ, որ կհավատամ տղամարդու վերաբերմունքին իմ հանդեպ»,-ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Նարինեն: Նրա կարծիքով վերաբերմունքը պետք է գործով ապացուցել. «Սիրված պետք է լինի յուրաքանչյուր կին: Ես մաղթում եմ բոլոր կանանց սիրված լինել»,-ավելացրեց նա:

ՍՅՈւԶԻ ՄԵԼԻՔՅԱՆ
Հայկական շոու բիզնեսի ամենգլամուրային երգչուհի Սյուզի Մելիքյանի համար կարևոր է, որ իր կողքի տղամարդը խենթի պես սիրի և իհարկե լինի ուշադիր ու հոգատար իր հանդեպ. «Իհարկե կան էլի հատկանիշներ, որ կարևորում եմ, բայց իմ նշած երեք հատակնիշներն ամենակարևորն են ինձ համար»: Երգչուհուն կարող է ուրախացնել տղամարդու ուշադրությունը և իհարկե անակնկալ նվերները, իսկ նրան զարմացնել ոչնչով հնարավոր չէ: Նա սիրում է հավասարակշռված տղամարդկանց, բայց սիրում է նաև, երբ լինում են խենթություններ. «Ինձ համար խենթ արարքներ շատ են արվել, բայց հիմա դժվարանում եմ մտաբերել»,-ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Սյուզին:



















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան