ՎՊ հաշվետվությունն արդեն ՀՀ դատախազությունում է
Հայաստան
ՀՀ Գլխավոր Դատախազությունն Ազգային ժողովից ստացել է ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը։ «Օրենքով սահմանված կարգով արդեն ընթացք է տրվել և դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հաշվետությունն ուսումնասիրվում է»,- նշել է զրուցակիցը:
Ինչ վերաբերում է նյութերում քրեաիրավական բնույթի խախտումների առկայությանը, Սոնա Տռուզյանը մանրամասնել է. «Մենք ընդամենը ստացել ենք հաշվետվությունը, որտեղ, ըստ էության, շարադրված են վերահսկիչ պալատի եզրահանգումները, իսկ հիմքերը մնացել են ՎՊ-ում և անհրաժեշտություն առաջանալու դեպքում դատախազությունը կդիմի ՎՊ-ին՝ տրամադրելու հիմքերը»:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից