Ողբերգական ավտովթար՝ Վայոց Ձորում. կա 1 զոհ, 7 վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 27-ին, «Pajero» մակնիշի՝ 30 LS 438 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի վարչական շրջանի գերեզմանների մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 20 մ-ից ավելի գլորվելով՝ հայտնվել գետի և ձորի արանքում:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, 7 հոգի տեղափոխվել են Վայքի հիվանդանոց: Ըստ ֆոտոլրագրողի՝ մահացողը 4-5 տարեկան տղա էր:
Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարները:
Շարունակությունը կարդացեք այստեղ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան