Դատապարտյալները «քցել են» մարզպետներին. դատավարությունը կմեկնարկի
Հայկական Մամուլ
Օրերս մեկնարկելու է հանցագործ խմբի կողմից մարզպետներից ու գյուղպետներից խաբեությամբ գումար շորթելու գործով դատավարությունը: Այս խարդախության գործը թերեւս կարող է մտնել խաբեության համաշխարհային ոսկե ֆոնդ՝ իր հնարամտությամբ եւ կազմակերպական տաղանդով: Բանը եղել է այսպես.
Խարդախության կազմակերպիչները բանտում իրենց կալանքը կրող դատապարտյալներ են, որոնք զանգահարել են գյուղապետների, մարզպետների եւ, ներկայանալով նրանց վերադասի անունից, տարբեր չափի գումարներ պահանջել՝ իբր 1-2 օրից վերադարձնելու նպատակով: Դրական պատասխան ստանալուց հետո տաքսու վարորդին ուղարկել են գումարի հետեւից եւ ստացել:
Ուշագրավն այն է, որ խարդախության զոհերը՝ Լոռու, Արարատի, Շիրակի, Արմավիրի եւ մի քանի այլ մարզերի մարզպետները, որոշ փոխմարզպետներ, ինչպես նաեւ մի շարք գյուղապետներ, անգամ չեն կասկածել, որ իրենց «քցում են»:
Առավել մանրամասն` «Հրապարակ»-ի հունիսի 28-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը