Ի՞նչ վտանգ է ներկայացնում կրթօջախը Հայաստանի գենոֆոնդի վրա
Հայկական Մամուլ
Հայաստանի բուհերի շարքում վերջերս նոր կրթօջախ է հայտնվել՝ Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտ, որը ՀՀ բարձրագույն իշխանության աջակցությունն է ստացել: Ըստ ինժեներական ինստիտուտի ռեկտոր Լորեն Ֆրուժիեի, իրենց աջակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի եւ Եվրոպական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, ՀՀ սփյուռքի նախարարը, Հայաստանում Ֆրանսիայի եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանները եւ այլն: Նոր բուհը, որն ինժեներ-գրաֆիստներ, նախագծողներ, փորձագետներ, շինարարներ, դիզայներներ եւ այլ պրոֆիլային մասնագետներ է պատրաստելու եվրոպական կրթական ծրագրերով, դեռեւս չի անցել լիցենզավորման գործընթացը: Կրթության նախարարության լիցենզավորման բաժնից պատասխանեցին, որ մոտ մեկ շաբաթ առաջ հայտ են ստացել ՀՀ-ում Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտ-հիմնադրամից.
Իսկ եթե հաշվի առնենք, որ ինժեներն արական մասնագիտություն է, դժվար չէ պատկերացնել, թե ինչ վտանգ է ներկայացնում նման կրթօջախը Հայաստանի գենոֆոնդի, մեր երկրի ժողովրդագրական անվտանգության համար:
Առավել մանրամասն` «Հրապարակ»-ի հունիսի 28-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը