Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

21-ամյա հայ հեղափոխականը ահաբեկեց Բաքվի նահանգապետին

Գիտություն և Մշակույթ

1905 թւականի 11 մայիսին, Անդրկովկասի նաւթային մայրաքաղաք Բաքւի կենտրոնական հրապարակներէն Բարաբեդի վրայ, 21-ամեայ հայ յեղափոխական մը ռումբի հարւածով ահաբեկեց նահանգապետ իշխան Նակաշիձէն:

Երիտասարդ այդ յեղափոխականը Դրաստամատ Կանայեանն էր՝ անզուգական Դրօն, որ այդպէ՛ս, օր ցերեկով եւ բանուկ հրապարակի մը վրայ, գործադրեց ՀՅԴ Ոսկանապատի (Բաքւի) Կենտրոնական կոմիտէին տւած մահապատիժի որոշումը՝ հարիւրաւոր անմեղ հայերու կոտորածը հրահրած ցարական նահանգապետին դէմ: Հայ ժողովուրդի ազգային-ազատագրական շարժման եւ, ընդհանրապէս, համառուսական յեղափոխական խմորումներու պատմութեան ամենէն ուշագրաւ եւ ուսանելի էջերէն է Նակաշիձէի ահաբեկումը: Նաեւ՝ այսօրւան համար նշանակալի դասեր փոխանցող դրւագ մըն է, որ մէկէ աւելի զուգահեռներով լոյս կը սփռէ հայեւադրբեջանական մերօրեայ հակադրութեան արմատներուն վրայ:

Ո՞վ էր Նակաշիձէ եւ ի՞նչ ըրած էր, որ պատժւեցաւ նման դաժան դատաստանով:

Ինչո՞ւ Բաքուն թատերաբեմ հանդիսացաւ հայկական յեղափոխութեան այդօրինակ՝ ցուցական արդարադատութեան:
Բաքուն 19-րդ դարավերջին դարձած էր ոչ միայն Անդրկովկասի, այլեւ՝ ամբողջ Ցարական կայսրութեան նաւթային կենտրոնն ու ամենէն ճարտարարւեստական քաղաքը, ուր անխնայ մրցակցութեան մէջ էին ռուսական թէ անգլիական, թուրքական թէ վրացական, հայկական թէ թաթարական դրամագլուխներն ու գործատէրերը:

Իսկ քսաներորդ դարու առաջին տարիները համառուսական առաջին յեղափոխութեան խառն ժամանակներն էին: Ցարական Ռուսաստանը, արտաքին ճակատի վրայ, Ծայրագոյն Արեւելքի մէջ պատերազմ կը մղէր Ճապոնիայի դէմ, իսկ ներքին ճակատի վրայ կը դիմագրաւէր Ս. Պետերբուրգէն սկսած եւ կայսրութեան ողջ տարածքը ալեկոծած ընկերային յեղափոխութեան բուռն շղթայազերծումը:

Յատկապէս, Անդրկովկասը յեղափոխական ալեկոծումի մէջ էր եւ յեղափոխական տարրերը, առանց ազգային խտրութեան, միասնաբար ծառացած էին ցարական բռնատիրութեան դէմ: Բազմազգեան մեծ խառնարան մըն էր Անդրկովկասը, յատկապէս նաւթահորերով հարուստ Բաքուն, ուր հայն ու ռուսը, վրացին եւ թաթարը մէկ կողմէ, ազգամիջեան յարաբերութիւններու ճակատին վրայ, սուր մրցապայքարի մէջ էին իրարու հետ, իսկ միւս կողմէ՝ ընկերային չարաշահումներու եւ կեղեքումներու առումով, միացեալ ուժերով ծառացած էին կայսերապետական ճնշումի գործիքներուն՝ խաւարամիտ ու յետադիմական տարրերուն դէմ:

Համառուսական յեղափոխութեան ալիքը հասկնալիօրէն լայն արձագանգ գտած էր Բաքւի աշխատաւորութեան մէջ, անկախ նաւթահորերու կամ ճարտարարւեստական մարզի բանւորներու ազգային պատկանելութենէն: Ի տես յեղափոխական խմորումներու այդօրինակ սաստկացումին ու ծաւալումին՝ ցարական իշխանութիւնները ամէն կարգի դաւ ու սադրանք կորոճային՝ հակակշռելու համար յեղափոխութեան վարակիչ ալիքը:

Ահա՛ պատմական այս ենթահողին վրայ, խռովայոյզ Բաքւի նահանգապետի իր դիրքէն, թաթարական ծագումով Նակաշիձէն ձեռնամուխ եղաւ յեղափոխական խմորումներու յենարանը հանդիսացող Բաքւի աշխատաւորութիւնը ազգային հողի վրայ պառակտելու, իրարու դէմ հանելու եւ անոնց հակացարական յեղափոխական միասնութիւնը ջլատելու դաւադրութեան:

Իսկ նման սադրանքի յաջողութեան համար պատրաստի հող էր թուրք-թաթար զանգւածը, իր բանւորութեամբ հանդերձ, անոր խաւարամտութեան ու կրօնամոլութեան հետեւանքով: Մանաւանդ որ՝ ինչպէս Օսմանեան կայսրութեան մէջ, նոյնպէս եւ Ցարական կայսրութեան հովանիին տակ հրահրւած էր թաթարներու (ի դէպ՝ նաե՛ւ վրացիներու) ամբոխային այն տրամաբանութիւնը, թէ իբր հայ դրամատէրերը, սակաւաթիւ ըլլալով հանդերձ, ե՛ւ մեծ կշիռ ունէին Անդրկովկասի մեծահարուստներու առանձնաշնորհեալ խաւին մէջ, ե՛ւ բարեկեցիկ կեանք ապահոված էին իրենց բանւորներուն...

Նահանգապետ Նակաշիձէ առաւելագոյն նենգամտութեամբ իւղ թափեց հայ-թաթարական հակադրութեանց ու թշնամանքի այդ կայծերուն վրայ՝ գաղտնաբար զինելով նաեւ թաթար ազգայնամոլական խմբաւորումները, որոնց գլխաւորութեամբ՝ 6 փետրւարի 1905 թւականին, Բաքւի տարբեր շրջաններուն մէջ, թաթար խուժանը յարձակեցաւ հայերու եւ անոնց խանութներուն ու հաստատութեանց վրայ՝ քանդելով, կողոպտելով եւ սպանելով... Թուրք-թաթար ամբոխին կատաղութիւնը շարունակւեցաւ երեք օր՝ հակառակ անոր, որ առաջին օրը անակնկալի եկած հայութիւնը շատ արագ ինքնապաշտպանութեան եւ հակահարւածի դիմեց՝ Դաշնակցութեան եւ անոր յանդուգն կամքն ու յաղթ բռունցքը մարմնաւորող հայդուկապետ Նիկոլ Դումանի ղեկավարութեամբ: Թէեւ թուրք-թաթար ամբոխի խժդուժութեանց սանձ դրւեցաւ, բայց երկուստեք հարիւրաւոր զոհեր ու վիրաւորներ ինկան, իսկ Բաքւի հայութիւնը ենթարկւեցաւ նիւթական հսկայական կորուստներու:

Այս աստիճան ծանր յանցագործութեան գլխաւոր պատասխանատուն էր նահանգապետ Նակաշիձէն: Անոր սադրանքը անպատիժ պէտք չէ մնար՝ թէ՛ նոյնինքն յանցագործը արդար դատաստանի արժանացնելու համար, թէ՛ նման սադրանքներու եւ յանցագործութեանց կրկնումը կանխարգիլելու նպատակով:

Եւ նահանգապետին դէմ մահապատիժ որոշեց ոչ միայն Դաշնակցութիւնը՝ յանձին Բաքւի ՀՅԴ Ոսկանապատի Կ. կոմիտէի, այլեւ՝ ռուս ընկերվարական-յեղափոխական կուսակցութիւնները իրենց կարգին մահապատիժի վճիռ արձակեցին Նակաշիձէի դէմ: Մինչեւ անգամ Ռուս Սոցիալիստ-յեղափոխականներու կուսակցութիւնը դիմեց Դաշնակցութեան, որպէսզի Նակաշիձէի մահապատժին գործադրութեան իրաւունքը հայ յեղափոխականները զիջին Անդրկովկասի իրենց ռուս եւ այլազգի գաղափարակիցներուն: Դաշնակցութիւնն ընդառաջեց Ռուս Սոցիալիստ-յեղափոխականներու կուսակցութեան դիմումին, բայց այս վերջինի կողմէ կատարւած Նակաշիձէի ահաբեկման գործողութիւնն անյաջող անցաւ:

Ցարիզմի նենգ պաշտօնատարը անպայման պէտք է պատժւէր եւ, ի վերջոյ, պատժւեցա՛ւ Դրոյի ձեռամբ: Դրօ այդ շրջանին կը ծառայէր ռուսական բանակին մէջ, բայց հազիւ լսած փետրւարի 6-ի թուրք-թաթար ամբոխի խժդուժութեանց լուրը՝ փութացած էր Բաքու ու ինքզինք տրամադրած Նիկոլ Դումանի եւ ՀՅԴ Ոսկանապատի Կ. կոմիտէին՝ հակահայ կոտորածներու ալիքին սանձ դնելու սրբազան գործին մասնակցելու նպատակով: Դրօ նաեւ կամաւոր իր թեկնածութիւնը առաջարկեց Նակաշիձէի ահաբեկումի գործադրութեան համար, երբ ռուս յեղափոխականներու առաջին փորձը ձախողեցաւ:

Եւ Դուման իր հաւանութիւնը տւաւ:

Գործողութեան կազմակերպման պատասխանատւութիւնը վստահւեցաւ Կ. կոմիտէի անդամներէն Աբրահամ Գիւլխանդանեանի, իսկ անփորձ ահաբեկիչին՝ Դրոյին, պիտի աջակցէր գանձակեցի Կռօ անունով նոյնպէս երիտասարդ յեղափոխական մը:

Եւ 11 մայիսի 1905 թւականին Նակաշիձէ ստացաւ իր արժանի պատիժը:

Նակաշիձէն նահանգապետարան փոխադրող ձիակառքը, շրջապատւած ձիաւոր թիկնապահներով, ամէն օր կանցնէր Բարաբեդի հրապարակէն: Գործողութեան համար ճշտւած օրը՝ մայիսի 11-ին, Կռօ դիրք բռնած պէտք է ըլլար հրապարակ տանող փողոցին ծայրը, իսկ Դրօ, իբրեւ հրապարակին վրայ զբօսնող անցորդ, տոպրակի մը մէջ դրած մահարկու ռումբը՝ պիտի սպասէր Կռոյի ազդանշանին, թէ Նակաշիձէի կառքը կը մօտենար:

Բայց, այդ օր Կռօ ընդհանրապէս չէր երեւցած, իսկ Ա. Գիւլխանդանեան պահ մը երեւցած ու անհետացած էր: Դրօ առանձին մնացած էր...
Հրապարակին վրայ գտնւող թուրք-թաթար պտղավաճառ մը մայթին վրայ շարած էր իր վաճառած միրգերը. թարմ կեռաս ունէր. Դրօ պտղավաճառին ապսպրեց տոպրակ մը կեռաս եւ մինչ վաճառորդը կը լեցնէր տոպրակը, յանկարծ լսւեցան ձիակառքի եւ ձիաւորներու ձայներ: Առանց այլայլելու՝ Դրօ իր ձեռքի տոպրակէն հանեց պատրաստի ռումբը, արագօրէն վազեց առաջացող կառքի ուղղութեամբ եւ նետեց ռումբը: Ահաւոր պայթիւնին հետեւեցաւ հրապարակի խուճապահար անցորդներու մեծ իրարանցումը: Դրօ խառնւեցաւ ամբոխին եւ անհետացաւ...

Նակաշիձէ, իր սպասաւորը, թիկնապահներ եւ կեռասի պտղավաճառը տեղն ու տեղը սպանւեցան:

Ահ ու սարսափը պատեց կայսերապետական ուժերուն եւ ցարական ոստիկանութեան:

Բաքւի ՀՅԴ Ոսկանապատի Կ. կոմիտէն, հայ ժողովուրդին եւ ընդհանրապէս Անդրկովկասի հանրային կարծիքին ուղղւած երկու անջատ յայտարարութիւններով, ստանձնեց պատասխանատւութիւնը Նակաշիձէի մահապատիժին: Իսկ ՀՅԴ Կովկասեան պատասխանատու մարմինը, յատկապէս ցարական պաշտօնէութեան ուղղւած երրորդ յայտարարութեամբ մը, ազդարարեց Նակաշիձէի ահաբեկման ի պատասխան հակահայ նոր դաւեր սադրող ուժերուն, թէ աւելի հատու պիտի ըլլայ հայ յեղափոխականներու յաջորդ հարւածը:

Անշուշտ, որոշ ժամանակի համար զգաստացան ռուս պաշտօնատարները, նոյնպէս եւ՝ թուրք-թաթար ազգայնամոլ շարժումներու պարագլուխները:

Բայց, հրձիգութիւնը գործւած էր արդէն եւ ազգամիջեան լարւածութիւնն ու թշնամանքը մէկանգամընդմիշտ սանձազերծւած էին...

Փոքր ազգերը պէտք է զոհաբերւէին՝ իբրեւ պարզ խաղաքարեր՝ ի սպաս մեծապետական ինչ-ինչ շահերու ձեռքբերման եւ աշխարհաքաղաքական հաշիւներու կարգաւորման...

11 մայիսի 1905 թ. Նակաշիձէի ահաբեկումը հայ ժողովուրդին հատու պատասխանն էր թէ՛ փոքր ազգերը զոհաբերելու պատրաստ մեծապետական ուժերուն, թէ՛ անոնց ձեռքը կոյր գործիքի վերածւած ազգայնամոլներուն:

Իսկ Դրոյի յանդուգն քայլն ու ընդհանրապէս Անդրկովկասի հայոց ինքնապաշտպանութեան կռւաններն ամրապնդելու Նիկոլ Դումանի ռազմավարութիւնը մղիչ ուժ եւ ներշնչման աղբիւր դարձան հայ ժողովուրդին, որպէսզի միշտ պատրաստ գտնւի ինքնապաշտպանութեան՝ յատկապէս աշխարհասասան ցնցումներու ժամանակ մոլեգնած հակահայ խժդժութիւնները դիմագրաւելու համար:

աղբյուրը` «Ալիք» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված