«Նա չի կարող արդարանալ». Փայլակ Հայրապետյանը` վարչապետի մասին
Հայկական Մամուլ
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալներին' «Նաիրիտ» գործարանի պատմությանը, «Հազարամյակի մարտահրավերներ»- ով դասախոսությունների համար ծախսված 14 մլն դոլարի պատմությանն ու «օֆշորգեյթին»: Զարմանալի զուգադիպությամբ, Տ. Սարգսյանը այս թեմաների մասին մանրակրկիտ բացատրություն է տվել այն բանից հետո, երբ Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նիստում կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու խոսել Հայաստանում առկա կոռուպցիայի մասին' որպես օրինակ մատնանշելով նաեւ Տ. Սարգսյանի հետ կապված պատմությունները:
Բնականաբար, Տ. Սարգսյանը հերքել է բոլոր մեղադրանքները՝ ասելով, որ այդ ամենը քաղաքական «սպեկուլյացիաներ» են: Իսկ «օֆշորգեյթի» արդյունքում տուժած գործարար Փայլակ Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Ի՞նչն է հերքում, ի՞նչ է արդարանում: Նա չի կարող արդարանալ»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը