Բժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է 

«Ազգ». Ե՛վ Մաքսային միություն, և՛ Եվրամիություն

Հայկական Մամուլ

Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության բոլոր ներկայացուցիչները միաբերան պնդում են, թե մեր երկիրը եվրոպական արժեհամակարգի տիրույթում է եւ կրում է այն նույն արժեհամակարգը, ինչ, օրինակ, իսլանդացին, հույնը, պորտուգալացին կամ շվեդը: Իհարկե, այլ հարց է, որ հիշյալ չորս ժողովուրդներն իրենք միայն (առանց հայերի) չեն կարող կամ դժվարությամբ կարող են միեւնույն արժեհամակարգի կրողը լինել, եւ մեր այս խոսակցության թեման ամենեւին էլ այդ արժեհամակարգը չէ: Այլ այն, որ Հայաստանի նույն բարձրաստիճան ղեկավարության բոլոր ներկայացուցիչները միաբերան պնդում են, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է:

Այսինքն, կառավարման ձեւով, սկզբունքներով, գաղափարախոսությամբ, արժեհամակարգով, տնտեսական անվտանգությամբ նաեւ Հայաստանը եվրոպական արժեհամակարգի կրողն է ու դրա անքակտելի մասը, սակայն բուն անվտանգության հարցով, ժողովրդական կապերի առումով Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: Հենց այս սկզբունք-քաղաքականությամբ է հիմնավորվում Հայաստանի բարձրագույն իշխանության հավատամքը' ոչ թե Մաքսային միություն կամ Եվրոպական միություն, այլ' ե՛ւ Մաքսային միություն ե՛ւ Եվրոպական միություն: Ուշագրավ է, որ Ռուսաստանը երբեք' իր Մաքսային միություն նախաձեռնությունը չի դիտարկել որպես Եվրոմիությանը հակակշիռ, համենայն դեպս, դատելով Մոսկվայից հնչող հայտարարություններից, այս երկու միությունները հակադրության մեջ չեն: Ընդ որում, ռուս բարձրաստիճան պաշտոնյաները այս մասին բարձրաձայնում են ամեն անգամ Հայաստան այցելելիս, հետեւաբար' հատուկ ընդգծելով, որ իրենք ընդհանուր առմամբ դեմ չեն Երեւանի հռչակած «եւ-եւ»-ի քաղաքականությանը:

Հետեւաբար, եթե Ռուսաստանը շարունակում է ընդունել Հայաստանին որպես ռազմավարական դաշնակցի, իսկ այդ մասին են վկայում ե՛ւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի ե՛ւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի Երեւան կատարած այցերն ու այստեղ արած հայտարարությունները, ուրեմն նույն Մոսկվան ամենեւին էլ դեմ չէ, որ, օրինակ, ԵՄ-ի' Արեւելյան գործընկերություն նախաձեռնության հիմնադիր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում բացվի «Հայկական պուրակ»:

Հիշեցնենք, որ Պատրուշեւը Երեւանում ընդգծեց, որ «Հայաստանում է գտնվում ռուսական բանակը», իսկ Բորդյուժան, շեշտելով, որ ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի, ինչը համառորեն պնդում է Իլհամ Ալիեւը, հայտարարեց. «1900-ականներին բոլորը համոզվեցին, թե այս տարածաշրջանում որքան դժվար է խաղաղություն հայտարարելը: Ես կարծում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ մոռացել են այս տխուր փորձը, եւ նրանք պետք է հիշեն 90-ականները. դա կթարմացնի նրանց հիշողությունը»: Հասկանալի է, թե Բորդյուժան ում նկատի ունի «որոշ քաղաքական գործիչներ» ասելով, քանի որ միայն ադրբեջանցի քաղաքական գործիչներն են հնարավոր համարում հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը: Միեւնույն ժամանակ, հասկանալի է, թե ինչու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը անուններ չի տալիս. քանի որ Ռուսաստանը, որին վերջին հաշվով ներկայացնում է Բորդյուժան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից է, պարտադրված է պահպանել կողմերի միջեւ հավասարակշռությունը, քանի դեռ զբաղված է միջնորդական առաքելությամբ: Այս առումով հետաքրքրական է, թե ինչո՞ւ, երբ ռուսները զենք են վաճառում ադրբեջանցիներին, Ռուսաստանից «նեղանում» են Հայաստանում, բայց երբ նույն ռուսները' ԼՂ հիմնահարցի շուրջը հանդես են գալիս խիստ հավասարակշիռ հայտարարություններով, շատերի կարծիքով դա բնական է: Այսինքն, ինչպե՞ս կարող է բնական լինել Մոսկվայի հավասարակշիռ հայտարարությունը, բայց բնական չլինել այն, որ ռուսները զենք վաճառելով Ադրբեջանին, նաեւ որոշակի իմաստով տարածաշրջանում զինված ուժերի հավասարակշռությունն են ապահովվում:

Ինչեւէ, Հայաստանում գազի սակագնի թանկացումից, այնուհետեւ ռուս-ադրբեջանական հիշյալ գործարքից հետո նկատվող հակառուսական տրամադրությունները ցրելու նպատակով նաեւ Երեւան ժամանած երկու բարձրաստիճան ռուսաստանցիները, երկուսն էլ ուժային կառույցների ներկայացուցիչներ, վերահաստատեցին, որ Հայաստանը չի դադարում Մոսկվայի համար մնալ ռազմավարական դաշնակից, ինչը չի նշանակում, որ ռուսները չեն կարող բիզնես անել եւ փող աշխատել' ի նպաստ իրենց եւ իրենց ռազմավարական դաշնակիցների ռազմարդյունաբերության ու զինանոցի ավելի արդիականացման:

Առավել մանրամասն` «Ազգ»-ի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Ամենադիտված