«ՉԻ». Լևոն Սարգսյանի սանիկը խառնաշփոթ է առաջացրել էկոնոմիկայի նախարարությունում
Հայկական Մամուլ
«ՉԻ»-ն ահազանգ էր ստացել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանն աշխատանքային այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ տեսչության մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ ստիպված են եղել դիմում գրել և հեռանալ: Նրանց դիմումները, սակայն, չեն ստորագրվել:
Թերթին փոխանցեցին, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Խալիկյանը պահանջել է մեկ ստուգումից տուգանք բերել 1 միլիոն ՀՀ դրամի և դրանից ավել չափով, սակայն աշխատակիցները դիմադրել են՝ ասելով, որ մաքսիմում մեկ ստուգումից, եթե իսկապես խախտումներ արձանագրվեն, կարող են 300 հազար դրամ «բերել»: Կողմերը «համաձայնության չեն եկել», և նրանք ստիպված դիմում են գրել:
Ի դեպ՝ թերթին ասացին նաև, որ Խալիկյանը նախընտրում է աշխատանքի ընդունել իր հետ ազգակցական կապ ունեցող մարդկանց: Մեկ հավելում ևս՝ Շուկայի վերահսկողության վարչության պետ Լևոն Խալիկյանը Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի սանիկն է: Խալիկյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ, այո, դիմումներ գրողներ եղել են, շուրջ 9 մարդ, այդ թվում Խալիկյանի տեղակալը, սակայն ազատման դիմում ստորագրողը ոչ թե ինքն է, այլ նախարարության աշխատակազմի ղեկավարը:
Մնացածի մասով Խալիկյանը հերքեց, փոխարենը հաստատելով, որ ինքը Լևոն Սարգսյանի սանիկն է»:
Առավել մանրամասն` «ՉԻ»-ի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը