Արմավիրի մարզպետն արդարանում է
Հայկական Մամուլ
«Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից երեկ «Հրապարակ»-ը հետաքրքրվեց՝ հետևողական եղե՞լ է, որ արմավիրցիները կտրեն ծիրանի ծառերը, որպեսզի մթերման հետ կապված այլևս խնդիրներ չառաջանան:
«Ես չեմ ասել՝ ծառերը կտրեք, ես ասել եմ՝ ուրիշ բան էլ աճեցրեք, որ մթերման հետ կապված խնդիրներ չառաջանան: Ծառ կտրելու մասին ընդհանրապես խոսք չի եղել: Իմ խոսքը խեղաթյուրել են: Ես ասել եմ, որ ծիրանի մթերման համար անթույլատրելի է ճանապարհ փակել և նման ձևով մոտենալ»,- ասաց Ղահրամանյանը:
Հիշեցնենք, որ օրերս, ծիրանի բերքի մթերման հետ կապված, արմավիրցիները փակել էին ճանապարհը` պահանջելով պետության աջակցությունը: Իսկ մարզպետն արմավիրցիներին «խորհուրդ» էր տվել. ««Դրուժբեքն» առեք, ձեր ծառերը կտրեք, որ ճանապարհներն էլ չփակեք, գաք ստեղ կանգնեք»»:
Առավել մանրամասն` «Հրապարակ»-ի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը