Կասիլյասը Իսպանիա-Իտալիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը ճանաչվել է Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ Իսպանիա-Իտալիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Իտալացիները 6 անգամ հանդիպման ընթացքում հարվածել են դարպասին, սակայն Կասիլյասը գոլ բաց չի թողել:
Հիշեցնենք, որ հանդիպման հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածներով, և 7:6 հաշվով Եվրոպայի և Աշխարհի չեմպիոնները եզրափակչի ուղեգիր նվաճեցին:
Կասիլյասը խաղից հետո նշել էր, որ հանդիպմանը իտալացիները բազմաթիվ դժվարություններ ստեղծեցին իրենց համար:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում