Հենրիկ Մխիթարյանի համար պայքարում է նաև «Տոտենհեմը»
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը շարունակում է մնալ եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում է Sky Italia-ն, հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմրը»: Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ակումբի նորանշանակ մարզական տնօրեն Ֆրանկո Բալդինին արդեն բանակցել է Մխիթարյանի գործակալի՝ Ռայոլայի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ Մխիթարյանը բանակցում է «Լիվերպուլի» հետ, սակայն մինչ այսօր ոչ մի պաշտոնական հայտարարություն չկա այդ հարցի վերաբերյալ:
Հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Սանժին» և Դորտմունդի «Բորուսիան»:
Նշենք, որ «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել էր, որ Մխիթարյանը սպասում է առաջարկի, որպեսզի հեռանա թիմից, սակայն պաշտոնական դեռևս ոչինչ չկա։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում