Թբիլիսիի քաղաքապետարանում կրկնակի ձերբակալություններ են ընթացել
Վրաստան
Վրաստանում հունիսի 27-ի երեկոյան կրկնակի ձերբակալություններ են տեղի ունեցել: Ինչպես հայտնում է «Грузия Online»-ը, կալանքի տակ է վերցվել առնվազն 22 քաղաքապետարանի պաշտոնյաներ, որոնց թվում` Թբիլիսիի 2 փոխքաղաքապետերը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, բոլորը Սաակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամներ:
Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան ձերբակալությունների մեջ քաղաքական ճնշումներ է տեսնում վարչապետ Իվանիշվիլիին ընդդիմադիր սույն կուսակցության նկատմամբ:
Նշենք, որ սա մեկ օրվա ընթացքում քաղաքապետարանի պաշտոնյաների 2-րդ զանգվածային ձերբակալությունն էր: Հունիսի 27-ի առավոտյան ձերբակալվել էր ևս 30 պաշտոնյա, ովքեր հարցաքննությունից հետո ազատ էին արձակվել:
Քննչական կոմիտեն իր հերթին նշում է, որ աշխատակիցները չեն ձերբակալվել, այլ կանչվել են հարցաքննության պետական միջոցների յուրացման գործով վկայություններ տալու համար: Հետաքննության վարկածի համաձայն` քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից յուրացվել է 30 մլն դոլար գումար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան