Սաակաշվիլիի կուսակցությունն անցնում է քաղաքական բոյկոտի ռեժիմի
Վրաստան
Վրաստանի ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն անցնում է քաղաքական բոյկոտի ռեժիմի: Այս մասին համապատասխան հայտարարությւոնն արվել է կուսակցության առաջնորդների կողմից: Նրանք արդեն լքել են խորհրդարանի շենքը. գրում է Грузия-Online-ը:
Խորհրդարանական փոքրամասնության ղեկավարների խոսքերով` իրենց նկատմամբ աննախադեպ հարձակում է սկսվել կուսակցության ղեկավար դեմքերի ձերբակալության միջոցով:
Հիշեցնենք, որ երեկ պետական միջոցների յուրացման մեղադրանքով ձերբակալվել և հարցաքննվել էին Թբիլիսիի քաղաքապետարանի 30-ից ավել աշխատակիցներ, որոնց մի մասն այնուհետև ազատ էր արձակվել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան