«Բարսան» նոր պայմանագիր կնքեց Ալկանտարայի հետ
Սպորտ
«Բարսելոնան» համաձայնության է եկել կիսապաշտպան Ռաֆայել Ալկանտարայի հետ՝ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ. տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:
20-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ավարտվում է 2014-ի հունիսին:
Ֆուտբոլիստը պայմանագիրը երկարաձգեց մինչև 2016-ը: «Բարսայի» 2-րդ կազմում Ալկանտարան մասնակցել է 36 խաղի, իսկ հիմնական թիմի հետ մասնակցել է Չեմպիոնների լիգայի մեկ հանդիպման:
Նոր պայմանագրի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերումը կարժենա 30 մլն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում