Մեսսին անմեղ է. փաստաբան
Սպորտ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի փաստաբանը՝ Անխել Խուարեսը, հայտարարել է, որ Մեսսին հարկային մարմինների խաբեության մասնակից չէ. տեղեկացնում է goal.com-ը:
«Լեոյի հետ կապված այդ բոլոր պատմությունները հրապարակվել են առանց որևէ հաստատման և մեզ հետ համաձայնեցման: Ոչ ոք չի կարող հաստատել այդ տեղեկությունը: Մենք համոզված ենք, որ նա անմեղ է: Եվ այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է»,- նշել է փաստաբանը:
Նշենք, որ ավելի վաղ տարածված տեղեկության համաձայն՝ արգենտինացի ֆուտբոլիստը համաձայնել է Իսպանիայի հարկային ծառայությանը վճարել 15 մլն եվրո՝ հետագա դատական գործընթացից խուսափելու համար:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում