«Տոտենհեմը» 9 մլն է առաջարկում Վիլյայի համար
Սպորտ
«Տոտենհեմը» մոտ է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Դավիդ Վիլյայի տրանսֆերը ձեռք բերելուն. տեղեկացնում է Goal.com-ը:
Իսպանացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբից արդեն թույլտվություն ստացել է անձնական պայմանագիր քննարկելու վերաբերյալ: Ինքը ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել Լոնդոն: Վիլյան համաձայն է աշխատավարձի նվազեցման, ինչի արդյունքում կստանա շաբաթական 117.000 եվրո:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշն արդեն զրուցել է ֆուտբոլիստի հետ: Վիլյայի գործակալի հետ բանակցել է Ֆրանկո Բալդինին:
Անցյալ շաբաթ «Տոտենհեմի» ներկայացուցիչները մեկնել են Բրազիլիա, որտեղ, Վիլյայի հետ բանակցելուց բացի, համաձայնության են եկել նաև «Կորիտիանսի» ֆուտբոլիստ Պաուլինյոյի տրանսֆերի հարցում:
Անգլիացիները Վիլյայի տեղափոխության համար պատրաստ են վճարել 9 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում