Արսեն Դավթյանը` Եվրոպայի գավաթակիր
Սպորտ
Վրաստանի Ուռեկի քաղաքում ավարտված Եվրոպայի շախմատի պատանեկան գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Դավթյանը Մ8 տղաների խմբում 9 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ դարձավ մրցաշարի հաղթող: Նույն խմբում երրորդ մրցանակին արժանացավ Ռոբերտ Մուրադյանը: Մ12 շախմատիստների մեջ Շանթ Սարգսյանը ստացավ արծաթե պարգեւ:
Մ8 աղջիկների խմբում երրորդ մրցանակը շնորհվեց Աննա Պողոսյանին. տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում