«ՀայՓոստը» պետությանը 1 մլրդ դրամ է վճարել․ Կոնջորյանը պաշտպանել է կնոջ աշխատանքի արդյունավետությունը Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ «Ցելյեի» գլխավոր մարզիչը՝ «Արարատ-Արմենիայի» մասին․ Լավ գիտենք մրցակցի ուժեղ կողմերը Վարդևանյան․ «Այդ մոդելից կոմունիզմի կամ «կարմիր» մշակույթի հոտ է գալիս» Հայաստանում անշարժ գույքի գները կրկին աճում են․ ԿԲ-ն նոր տվյալներ է ներկայացրել Լու՞րջ եք ասում, մեր հիփոթեքով տների՞ց եք խոսում, գնացեք ձեր դղյակներից խոսացեք. Կոնջորյան Սամվել Կարապետյան․ «Բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր» «Կին էր, կին», «հավանաբար Մնացական Մարտիրոսյանն էր»․ Արամ Վարդևանյան Պարզ «բեզատչոտնիկություն» է. Լևոն Քոչարյանը` ՔՊ-ին Երևանին չի ներկայացվել ԵՄ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ․ ՀՀ ԱԳՆ Ծաղկավանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Mercedes Vito»-ն․ կա 4 վիրավոր 

Նարինե Սուլթանյան. «Կար ժամանակ, որ ես հիվանդագին էի ընդունում բամբասանքները» (ֆոտո)

Այլ

«Արմենիա» հեռուստատեսության էկրանից մեզ իր գեղեցկությամբ շլացնում է հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանը: ArmStar.am-ը ևս անտարբեր չմնաց սևահեր գեղեցկուհու նկատմամբ և իրեն չզրկեց հաղորդավարուհու հետ զրուցելու հաճույքից: Նարինեն էկրանից այն կողմ կշռադատված, հավասարակշռված, իր անսելիքն ու անելիքն իմացող կնոջ տպավորություն է թողնում: ArmStar.am-ը փորձեց հաղորդավարուհուց պարզել, թե արդյոք այդ կարծիքը համապատասխանում է իրականությանը. «Այնպիսին, ինչպիսին երևում եմ էկրանից, իրական կյանքում այդ հատկանիշներից շատերը համընկնում են: Իրականում ես հավասարակշռված եմ: Իհարկե, ինձ բնութագրել չեմ սիրում, թողնում եմ, որ մտերիմներս բնութագրեն, բայց պետք է նշեմ, որ հանգիստ եմ, հավասարակշռված ու ադեկվատ, ես միանգամից չեմ բռնկվում»:

ArmStar.am-ի մոտ հարց առաջացավ, թե ինչը կարող է բարկացնել կամ հունից հանել Նարինե Սուլթանյանին. «Մարդկանց մեջ չեմ սիրում կեղծիքը: Գերադասում եմ, որ մարդը բարձրաձայնի շատ բաների մասին, քան կեղծի: Ես կընդունեմ մարդուն իր թերություններով հանդերձ, բայց չեմ ընդունի, եթե նա կեղծի իր այսպիսին կամ այնպիսին լինելը: Առհասարակ հեռուստաէկրանից մարդիկ փորձում են ավելի գեղեցիկ, ավելի լավը երևալ, ես չունեմ նման խնդիր, ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ՝ իմ բոլոր թերություններով ու առավելություններով»:

Նարինեի հետ զրույցի ժամանակ անդրադարձանք նաև նրա աշխատանքին. «Ես շատ սիրում եմ իմ աշխատանքը: Ինձ համար աշխատանքը մի գործընթաց է, որի ժամանակ արդյունքի ես հասնում: Որ օրը ես գնում եմ նկարահանման, այդ օրը առավոտվանից հաճույք եմ ստանում' սկսած իմ վարսահարդարումից, տեսախցիկի հետ աշխատանքից: Սիրում եմ աշխատանքի ամեն ինչը»,-նշեց Նարինեն:

Նարինեն ոչ միայն նկարահանման օրերին է սիրում հարդարվել, այլև ամեն օր. «Այնպիսին, ինչպիսին հեռուստաէկրանին եմ՝ պճնված, միշտ սարքված, առօրյայում ես չեմ սիրում այդպիսին լինել: Անկախ նրանից ճանաչված եմ, թե ոչ, ես առաջին հերթին կին եմ, ով պետք է միշտ խնամված լինի: Պարտադիր չէ դիմահարդարում ունենալ խնամված կամ լավ տեսք ունենալու համար: Ես ինձ գոնե մեկ օր չեմ հիշում փնթի վիճակում կամ թեկուզ եղունգներս չխնամած' նույնիսկ երեխայիս ծնունդից հետո: Իհարկե նախկինում անգամ խանութ գնալիս էի դիմահարդարվում, հիմա, կարելի է ասել, ազատվել եմ այդ բարդույթներից»,-նշեց հաղորդավարուհին:

Նարինեն այն կանանցից է, ով մեծ հաջողություններ է գրանցել իր կյանքի ճանապարհին, ArmStar.am-ը հետաքրքրվեց, թե որն է Նարինեի հաջողության գրավականը. «Կարծում եմ իմ աշխատասիրությունը և այն, որ ես շատ եմ սիրում իմ աշխատանքը: Ես աշխատում եմ առաջնահերթ ինքս ինձ գոհացնել, եթե անում եմ գործս, պիտի դա անեմ լավ: Մեծ ցանկության դեպքում ցանկացած կին կարող է համատեղել կին, ծնող և աշխատող լինելու իր կարգավիճակները: Եթե ես առավոտյան նկարահանման եմ, ես գիշերն եմ անում իմ տնային գործերը: Ի դեպ որքան ես զբաղված եմ, այնքան ավելի շատ եմ ժամանակ տրամադրում իմ դստերը՝ նրա համար ընթերցում եմ, զրուցում և այլն»,-ծիծաղով նշեց հաղորդավարուհին:

Ի դեպ ArmStar.am-ը պարզեց նաև, որ Նարինեն շատ մեծահոգի է: Հիմա կասեք ինչպե՞ս: Երբ ArmStar.am-ը հարցրեց, թե ինչպես է առհասարակ Նարինեն վերաբերվում իր անձի շուրջ պտտվող բամբասանքներին, Նարինեն մեծահոգաբար պատասխանեց, որ բացարձակ անտարբեր է դրանց նկատմամբ. «Կար ժամանակ, որ ես շատ հիվանդագին էի ընդունում բամբասանքները: Եթե անկեղծ լինեմ, ես հիմա իմ մասին բամբասանքներ չեմ լսում: Պատճառներից մեկն էլ այն է, որ ես ֆիլտրել եմ իմ ծանոթներին, շփվում եմ բացառապես այն մարդկանց հետ, ում հետ ինձ հաճելի է: Իհարկե յուրաքանչյուր մարդ էլ իրեն վատ կզգա, եթե իր մասին վատ բաներ խոսեն, բայց հիմա ես ասում եմ. «Քավ լիցի, ինչ ուզում են թող խոսեն»»:

Թվում է, թե Նարինեն կարիերիստ է: Մեզ մոտ հարց առաջացավ, եթե իր կյանում երբևէ Նարինեն երկընտրանքի առջև կանգներ՝ ընտանիք, թե կարիերա, որի՞ց ավելի հեշտ կհրաժարվեր: Նարինեի պատասխանն այսպիսին էր. «Ես իրականում կարիերիստ չեմ, եթե ես այդպիսին լինեի ավելի շատ բանի հասած կլինեի: Յուրաքանչյուր կնոջ համա, կլինի նա հոլիվուդյան աստղ, թե մեկ այլ անձ, առաջնայինն իր անձնական կյանքն է: Միանշանակ կարող եմ ասել, որ ես այն մարդը չեմ, ում կարող են երկընտրանքի առաջ կանգնեցնել: Եթե իմ ամուսինը կամ որևէ մեկ այլ մարդ ցանկանա ինձ երկընտրանքի առջև դնել, նա պարզապես չի կարող լինել իմ կողքին»,- հաստատակամորեն պատասխանեց զրուցակիցս:

Զրուցեց Աշխեն Մնացականյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«ՀայՓոստը» պետությանը 1 մլրդ դրամ է վճարել․ Կոնջորյանը պաշտպանել է կնոջ աշխատանքի արդյունավետությունըՈւկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՁերբակալվել է 3D տպիչով մարտական անօդաչուների համար մասեր պատրաստելու մեջ կասկածվող տղամարդՈւկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ «Ցելյեի» գլխավոր մարզիչը՝ «Արարատ-Արմենիայի» մասին․ Լավ գիտենք մրցակցի ուժեղ կողմերըՄալյորկայի ափերի մոտ հայտնաբերվել է նավակ, որում 17 միգրանտի մարմիններ էինՎարդևանյան․ «Այդ մոդելից կոմունիզմի կամ «կարմիր» մշակույթի հոտ է գալիս»Հայաստանում անշարժ գույքի գները կրկին աճում են․ ԿԲ-ն նոր տվյալներ է ներկայացրել Լու՞րջ եք ասում, մեր հիփոթեքով տների՞ց եք խոսում, գնացեք ձեր դղյակներից խոսացեք. ԿոնջորյանՍամվել Կարապետյան․ «Բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր»Իսպանիայում Սանչեսի դեմ հայց է ներկայացվել Սեուտայի ​​միգրացիոն ճգնաժամի պատճառով«Կին էր, կին», «հավանաբար Մնացական Մարտիրոսյանն էր»․ Արամ ՎարդևանյանՊարզ «բեզատչոտնիկություն» է. Լևոն Քոչարյանը` ՔՊ-ինԵրևանին չի ներկայացվել ԵՄ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ․ ՀՀ ԱԳՆԾաղկավանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Mercedes Vito»-ն․ կա 4 վիրավորՎստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը. Միրզիյոևը՝ Փաշինյանին«ԱԺ-ի աշխատանքների սկզբի օրերը խոստումնալից են, վստահ եմ՝ լինելու է թեժ պայքար, հետաքրքիր է»․ Սամվել Կարապետյան Կոնջորյանի եղբայրը պարզվում է խադրախության հոդվածով դատվածություն ունի. Քրիստինե ՎարդանյանԵթովպիայում սողանքը հասել է վանքի մոտ հավաքված հավատացյալներին. կա առնվազն 14 զոհԻտալիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել ապահովել Սև ծովում նավագնացության անվտանգությունըՁեր քաղաքական ուղեգիծը միտված է միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդմանը. Ռահմոնը՝ Փաշինյանին WSJ. ԱՄՆ-ը և Թայվանը գաղտնի զորավարժություններ են անցկացնումՀԱՊԿ-ը պատրաստ է միջուկային զենք կիրառել. Իրանը հայտարարել է՝ պատրաստ է հարվածել ՈւկրաինայինՕմանի ափերի մոտ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից առաջարկվող սահմանադրությանը մեր կողմից որեւէ դրական վերաբերմունք չի լինի.ԿարապետյանԶԼՄ-ները հայտնել են Սեուտա միգրանտների հոսքի պատճառըԲարեկամաբար հորդորում եմ ձեզ խոսել կոկորդիլոսների մասին. Աննա Գրիգորյանը՝ Գարիկ ՍարգսյանինԹուրքիան կոչ է արել միջոցներ ձեռնարկել Սև ծովում լարվածությունը նվազեցնելու համարԱրթուր Հովհաննիսյանը՝ Լևոն Քոչարյանին. «Ընտրակեղծիքների հետքը հենց ձեր քաղաքական ուժի մոտ է»Բորելը հայտարարել է, որ եվրոպական համերաշխությունը մահացել է ՍեուտայումՈւշադրություն․ Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում Հայաստանի մի շարք շրջաններումՔԿՀ-ում 10 հազար դոլարի շորթման գործով նախաքննությունն ավարտվել էՍպասվում է արևի ամբողջական խավարում Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը՝ 1000 հատ. ՊԵԿ Ակնկալում եմ մեր գերազանց համագործակցության շարունակականությունը․ Մոլդովայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԻսպանիայում պաշտոնյային ազատել են աշխատանքից՝ Սեուտայում անօրինական միգրանտների մասին հրապարակումից հետոՏեսե՞լ եք ոստիկանները ոնց են գալիս դատարանում խեղճացած խոսում. գժի տեղ եք դնո՞ւմ մարդկանց. ՔոչարյանՌուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի իրացումը«Մարտի 1-ի 10 մահերի պատճառը եղել է պետությունը, որը ղեկավարում էր ձեր հայրը»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինԱվարտվել է «Գող Բջե»-ին, «Տեցիկ»-ին ու «Գոջո»-ին առնչվող քրեական վարույթի նախաքննությունը. ինչ է պարզվել «Քո հերը», «քո մերը». անձնական հարցեր են քննարկում․ Իշխան ՍաղաթելյանՀակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներԳազի արտահոսքերը կբացահայտեն արհեստական բանականության օգնությամբԼիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ընդունվել է վարույթՀայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար․ Տակաիչին շնորհավորել է Փաշինյանին Թրամփը հայտարարել է, որ անօրինական ներգաղթը և էներգետիկան սպանում են ԵվրոպանԵրևանի քրեական ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել (տեսանյութ) Նեմեց Ռուբոն չմարսեց, Փաշինյանն էլ չի մարսելու
Ամենադիտված