Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասին Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ Զելենսկի Այժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Գետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի Փրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարները Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ» 

Իրականացվում են աշխատանքներ՝ ամրապնդելու հասարակության վստահությունը բանակի հանդեպ. Սեյրան Օհանյան

Հայաստան

Հունիսի 28-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի աջակցությամբ կազմակերպել էր «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ուժային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Լսումների մասնակիցներին ողջունեց եւ արդյունավետ համագործակցություն մաղթեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Կարեւորելով մեր երկրի որդեգրած թափանցիկ գործելաոճը՝ տիկին Նաղդալյանը նկատեց, որ այն հնարավորություն է տալիս արձանագրելու եւ ձեռքբերումները, եւ բացթողումներն ու թերությունները: ԱԺ փոխնախագահը նշեց, որ արդեն իսկ ստացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնք նպատակ ունեն բարելավելու ոլորտը: Ըստ նրա՝ խորհրդարանը պատրաստակամ է անել առավելագույնը՝ ապահովելու ոլորտի թափանցիկությունը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի խոսքով՝ լսումների նպատակն է համակողմանի քննարկումների միջոցով նպաստել պաշտպանության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, քննարկել ոլորտում թափանցիկության վիճակը, առկա մարտահրավերները եւ ներկայացնել առաջարկներ՝ արդյունավետ դարձնելու պաշտպանության համակարգը: Նա նշեց, որ հանձնաժողովն իրականացնում է նախաձեռնողական քաղաքականություն. այսուհետ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանձնաժողովին կներկայացնի առկա խնդիրներին ու կատարվող աշխատանքներին վերաբերող տեղեկություններ: Հանձնաժողովի նախագահը նկատեց, որ ոլորտում, մասնավորապես գնումների գործընթացում վերջին տարիներին նկատելի են որոշակի դրական տեղաշարժեր: Ըստ նրա՝ դեռեւս անելիքներ կան ռազմական բյուջեի խորհրդարանական վերահսկողության հարցում:

ԶՈՒ խնդիրներին, ոլորտի թափանցիկությանն ու հաշվետվողականության հարցերին անդրադարձավ նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը նկատեց, որ արդեն շարունակական դարձած խորհրդարանական լսումներն ու տարաբնույթ քննարկումները մեծացնում են բանակ-հասարակություն կապը, նպաստում ոլորտում առկա խնդիրների հրապարակայնացմանն ու լուծմանը: Նրա խոսքով՝ ոլորտի բարելավմանն ու կառավարման թափանցիկության մեծացմանը կնպաստի նաեւ հրավիրված միջազգային փորձագետների լավագույն փորձը:

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին, դրական գնահատելով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի հետ համագործակցությունը, նկատեց, որ դեռեւս անելիքներ կան պետական գնումների գործընթացներում, բանակում բարեվարքության սերմանման եւ ամրապնդման գործում:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը, կարեւորելով ոլորտին վերաբերող նման քննարկումները, անդրադարձավ ՀՀ ԶՈՒ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տվյալներին եւ ռազմական կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին, որոնք, ըստ նրա՝ գոհացուցիչ չեն: Նա մտահոգիչ համարեց զինված ուժերում քրեական գործերի քննության գործընթացը, արձանագրված խախտումների շարունակականությունը:

Զեկուցողները պատասխանեցին մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին զինված ուժերում գնումների թափանցիկությանը, զինակոչին, ոլորտում արձանագրված չարաշահումներին, խաղաղ իրավիճակում զինվորների մահվան դեպքերին, հարուցված քրեական գործերի ընթացքին ու մեղավորների պատասխանատվությանը, կոռուպցիայի դեպքերին, բանակի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը:

Անդրադառնալով հարցերին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ իրականացվում են աշխատանքներ, որոնք նպատակ ունեն վերացնելու ոլորտում առկա խնդիրներն ու ամրապնդելու հասարակության վստահությունը բանակի հանդեպ: Դրանցից է, օրինակ, զինակոչիկի ծառայության վայրի ընտրության ձեւի փոփոխությունը: Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից նախատեսվում է զինակոչիկների ծառայության վայրն ընտրել վիճակահանությամբ: Ըստ նրա՝ խստացվել է բժշկական հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը, որի արդյունքում բացահայտվել են կեղծ տեղեկանքներ:

Ամփոփելով լսումները՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը վստահություն հայտնեց, որ եռակողմ՝ խորհրդարան-պաշտպանության նախարարություն-հանրություն համագործակցությունը բարերար ազդեցություն կունենա ոլորտի վրա, եւ հավաստիացրեց, որ հանձնաժողովը կքննարկի ներկայացված առաջարկներն ու դիտողությունները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ
Ամենադիտված