Տիգրան Սարգսյանը հիվանդանոցում է
Հասարակություն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կրկին գնացել է Նաիրի բժշկական կենտրոն: A1plus.am-ի տեղեկություններով՝ նա բարձր ջերմություն ունի:
Բժիշկները հետազոտում են նրան՝ ջերմության պատճառն պարզելու համար:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com-ը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 25-ին բուժօգնություն էր ստացել «Նաիրի» բժշկական կենտրոնում: Պատճառը սուր վիրուսային ինֆեկցիան էր եղել: Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո Տիգրան Սարգսյանը տեղափոխվել էր տուն։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան