«Հրապարակ». Վանաձորում դժբախտ դեպք է տեղի ունեցել
Հայկական Մամուլ
Հունիսի 18-ին Վանաձորում դժբախտ դեպք է տեղի ունեցել, սակայն այդ մասին որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել՝ դեպքը փորձել են կոծկել: Վաղինակ Խաչատրյանը Լոռու մարզի Լերմոնտով գյուղի Տանձուտ կոչվող տարածքում 30 մ բարձրության սյան վրա մոնտաժային աշխատանքներ կատարելիս ընկել է, նրան տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց, որտեղ մեկ ժամ անց մահացել է: Խաչատրյանն աշխատում էր «Դիսիտելեկոմ» ՍՊԸ-ում՝ որպես կոմունիկացիոն մասնագետ:
Այս կազմակերպությունն իրականացրել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կոմունիկացիաների մոնտաժը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ Գուգարքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունից հայտնել են նաեւ, որ երիտասարդն առանց ամրագոտու է աշխատելիս եղել:
Առավել մանրամասն` «Հրապարակ»-ի հունիսի 29-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը