Նոյեմբերյանի զորամասում վիրավորված Հրաչյա Սարգսյանն արդեն լավ է
Հայկական Մամուլ
Մայիսի 15-ին, Նոյեմբերյանի զորամասում ծառայակցի կողմից արձակված կրակոցից զոհվեց ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը: Ծառայակից ընկերներից մյուսն էլ' Հրաչյա Սարգսյանը, գլխի հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվեց զինվորական հոսպիտալ:
Երիտասարդին կյանք վերադարձնելու համար բուժանձնակազմն արեց անհնարինը, եւ, շնորհիվ նրանց մասնագիտական բարձր որակների, Հրաչյան օրեր առաջ դուրս գրվեց հիվանդանոցից: ՙԱյսօր նորից գնացինք հիվանդանոց' կարերը քանդեցին: Չնայած երեխայի ձախ կողմը պարալիզացված է, բայց ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում: Բժիշկներն ասում են, որ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում կօգնեն' վերագտնելու շարժումները՚,-ասաց զինվորի հայրը' Վաղինակ Սարգսյանը:
Հրաչյայի մասին վերականգնողական կենտրոնում տեղյակ են: Տղային կկանչեն ու բուժումները կսկսեն միայն այն ժամանակ, երբ ստացիոնար բուժման ողջ պրոցեդուրան ավարտված լինի: ՙԱսել են' թող կարերն էլ քանդեն, որ մենք սկսենք: Կարերն արդեն քանդել են, հիմա սպասում ենք վերականգնողական կենտրոնի զանգին՚:
Առավել մանրամասն` «Հրապարակ»-ի հունիսի 29-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը