Երվանդ Զախարյանը Ստեփանակերտում է
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին։ Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ համագործակցության ընդլայնման եւ փորձի փոխանակման հետ կապված հարցեր:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան