Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Չարենցի մեկ օրը. Մամիկոն Գևորգյանից «Հարիր մանեթ» խնդրել փոխարինաբար և չստանալ

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Հուշեր Եղիշե Չարենցի մասին» գրքից մի փոքրիկ հատված:

… Գո՜րշ առօրյան` իր ձանձրույթով

Ու հեքիաթով …

Ե. Չ.

Բանաստեղծությամբ էր զարթնում – Եսենինի կամ Մեծարենցի, Թումանյանի կամ ժամանակակից մի` թեկուզ ոչ բարեկամ բանաստեղծի երկու տողը կամ քառատողը շրթունքին, իսկ ամենից շատ` Տերյանի:

Դու հասկացար տագնապները իմ հոգու,

Տրտմությունս անսպառ...

-Մենք առհավետ շղթայված ենք մեկ-մեկու...

-«Տրամությունս... անսպառ, - անդրադառնում էր նա` փողկապը կապելով, - «ԱՆՍՊԱՌ»: Լավ չէ... Մի բան ասեմ...

Ես սպասում եմ, որ նա կխորացնի իր միտքը, կխոսի այն մասի, թե բանաստեղծության մեջ էլի ի՞նչն է, որ «լավ չէ» և ո՞րն է լավը, իսկ նա`

-Մի բան ասե՞մ... փողկապ կապելը մեծ արվեստ է...

Այո՛, ասում եմ, -բայց նախ պետք է լվացվել, հետո զբաղվել այդ արվեստով...

Նայում է լայն բացված աչքերով, հակաճառելու ակնհայտ ցանկությամբ: Հակաճառելու տեղ չկա: Ժպտում է խեղճացած:

-Այ՛ տղա, միշտ մոռանում եմ... կոշիկներս էլ դեռ չեմ հագել... Տեսնես Տերյանն ի՞նչ տեսակ մարդ է եղել, թափթփվա՞ծ էր մեզ նման: Մակինցյանին պիտի հարցնեմ...

Տնքում է կոշկակապերի վրա, ու`

Դրեք սիրտս դարավոր

Հարազատ օրրան,

Օրորեցեք վիրավոր

Սիրտս նաիրյան...

-Տես, ո՞նց է գրել... ջերմ, սրտառուչ... այս էլ վերջացրեցինք...

Խոսքը վերաբերում էր կոշիկների կապերի կապելուն:

Իսկ հիմա լվացվում է ընդգծված զգուշությամբ, ջուր մղելով դեպի ճակատը, մազերը` վերնաշապիկը չթրջելու մտահոգությամբ: Սրբվում է արագ.

-Այս էլ վերջացրինք:

...Հիմա կարծես կարելի է դուրս գալ: Ծխախոտի տուփը գրպանը դնելուց առաջ հաշվում է.

-Տասներկու... փող ունե՞ս մոտդ (նայում է գրպանը): Իջնենք Բաղդասար աղբոր մոտ, մին-մին սուրճ խմենք ու գնանք Պետհրատ: Այսօր շատ գործ չունեմ... Օրն էլ շաբաթ... (դռների մեջ կանգնում է). Դու լսե՞լ ես Ջանանի «Մոկաց Միրզնան»: Հոյակապ է երգում, -

Օրն էր ուրբա՜թ,

Լուսն է շաբա՜թ...

-Հե՛չ ձայն չունեմ...

Երբ մենք պատրաստվում ենք իջնել հյուրանոցի սանդուղքներից, միջանցքի ծայրում երևում է Փանոս Թերլեմեզյանը:

- Արի՛ հետս...

Նկարչն ուզում է փակել դուռը և դուրս գալ.

- Բարի՛ լույս, Փանոս Էֆենդի:

- Բարի լույս, տղա:

- Մի էն երկու նկարները տեսնենք, շատ եմ խնդրում...

- Դու էլ իմ գլխին փորձանք ես, - տրտնջում է վարպետը և դողացող ձեռքով բաց է անում դուռը:

Երկու նկար:

Սենյակը խճողված է նկարներով: Օդում նկարչական ներկերի ոչ տհաճ բույրը: Այստեղ էլ ապրում է նկարիչը:

-Մինչև մի բան գտնեմ, հոգիս բերանս կհասնի... շուտով բնակարան ստանամ, կարգի գամ...

Երկու նկար, - Կոմիտաս և Անդրանիկ:

Հեռանում է, մոտենում, նայում աջից, ձախից:

- Երջանիկ մարդ ես, Փանոս Էֆենդի...

- Էհ, - պաշպանվում է կյանքով և հուշերով հարուստ արվեստագետը, խոնավ աչքերով, - կշտացա՞ր...

Աբովյանով զվարթ զնգոցով իջնում է տրանվայը: Այդ զնգոցն էլ, ասես, նրան սթափեցնում է:

- Շնորհակալությո՜ւն: Խիստ զգացված եմ, վարպետ Էֆենդի... երթանք մի-մի սուրճ առնենք: Բաղդասար աղբոր մոտ...

«Բաղդասար աղբար»-ը դրամատուրգ, բժիշկ Բաղդասարյանն էր, որն իր վրա էր վերցրել այժմյան «Երևան», այն ժամանակ` «Ինտուրիստ» ռեստորանի սենյակներից մեկի ձևավորումն ու հոգսը, որը գործում էր որպես սրճարան:

Սրճարան` բարձր մակարդակով:

Մինչև վար իջնելը նա կարողացավ, «մեր մեջ ասած», գնահատել Թերլեմեզյանի` արվեստը և տանել Սարյանի զուգահեռը.

- Մեր մեջ ասած` մեծ նկարիչ է: Գույները ծանր ու թանձր... Ուրիշ է Սարյանը, թեթև, լուսավոր... Իսկ այդ երկու նկարները... Չգիտեմ, ո՞նց ձեռք գցեմ...

Կեսժամյա սրճախումի ընթացքում հասցրեց.

1) Ճարտարապետ Մազմանյանի հետ քննարկել Շահումյանի հուշարձանի «ֆասադի» հարցը,

2) Շիրվանզադեին հավատացնել, որ այսօրվա բոլոր գրողներն իրենց վարպետության մակարդակով նրա ծնկի բարձրությանը չեն հասնի,

3) Հայհոյել մի ծաղրանկարչի, որը նկարել էր Բակունցին արջերի շուրջպարում («Գրողին ծաղրանկարելուց առաջ պիտի կարդալ և հասկանալ տվյալ գրողին... քո արածը մեկ է թե վերցնես, նկարես Նար-Դոսին շալակին սպանված աղավնիներ...»),

4) Կոջոյանի հետ նայել «Գրիք ճանապարհիի» էսքիզները,

5) Մամիկոն Գևորգյանից «Հարիր մանեթ» խնդրել փոխարինաբար և չստանալ («մոտս չունեմ, Եղիշ ջան, ուզում ես գնանք տուն` երկու հարյուր տամ...»: -«Տունը ես էլ ունեմ» - փչեց և ծիծաղեց իր ստի վրա),

6) Ընձակ Վահանյանի հետ խոսելիս հանկարծ հիշեց, որ այդ օրը ժամը 2-ից սկսվում է հացի ազատ վաճառքը («Իսկական ժողովրդական տոն է այսօր»),

7) Ղարաբալայի սև գլուխը երևաց դռների մեջ, կանչեց ու ականջին ինչ-որ բան փսփսաց, հետո բարձրաձայն` «չմոռանաս»:

Վերջապես` Աբովյան:

Դու հասկացար տագնապները իմ հոգու ...


- Հը՞, ի՞նչ կասես, համենայն դեպս Տերյանը բախտավոր մարդ է եղել, եղել է մեկը, որ հասկացել է նրա հոգու տագնապները... Էն ո՞նց էիր գրել, - բանաստեղծությունը երևակայություն է, բալամ...: Վայ թե էս էլ երևակայություն է... Մի տե՛ս, մի տե՛ս...

Թևով մշտել գիտեր:

Աբովյանի ու Ամիրյանի անկյունում` հացի խանութի ապակիները փայլեցնում են սպիտակ հագած գործակատարուհիները:

- Իսկակա՛ն տոն ...

Բուլվարի մոտ ճանապարհը թեքեց: Քառակուսի, փայտե ցանկապատով շրջափակված էր կոնուսաձև մի մետրաչափ մարմարիոն, որի վրա փորագրված էր. - «ԱՅՍՏԵՂ ՊԻՏԻ ԲԱՐՁՐԱՆԱ Վ. Ի. ԼԵՆԻՆԻ ՀՈւՇԱՐՁԱՆԸ»:

- Տեսնես պիտի տաեսնե՞նք ... տեսնես ի՞նչ պիտի դառնա Երևանը հիսուն, վաթսուն, յոթանասուն թվականներին: Կարո՞ղ ես երևակայել, մի վիթխարի հրապարակ պիտի փռվի էստեղ, Լենինի հուշարձանով...

Օրորեցե՛ք վիրավոր

Սիրտս նաիրյան...

- Մի տե՛ս, մի տե՛ս...

Այս անգամ Աբովյանի և Խորհուրդների փողոցի անկյունում Բակունցն էր կանգնած, փոքրիկ երեխան գրկին:

- Ի՞նչ հետաքրքիր մարդ է էս մեր Ակսելը: Ի՞նչ է կանգնել մայթին` երեխան էլ գրկին... Հա, տպարան է եկել...

Խորհուրդների փողոցում մի փոքրիկ տպարան կար: Տպվում էր, եթե չեմ սխալվում, նրա «Եղբայրության ընկուզենիները»:

- Ա՛յ տղա, ի՞նչ ես անում էստեղ...

- Հե՛չ, տպարան եկա:

- Բա երեխի՞ն ինչու ես քաշ տվել...

- Տանը լվացք էր, առի ու դուրս փախա:

- Անունը ի՞նչ է...

- Սևադա:

- Ա՛յ տղա... էդ ի՞նչ սարսափելի անուն ես դրել... Տեսնես մեծանա, ի՞նչ պիտի դառնա...

- Հայտնի չէ, - ժպտաց, - առայժմ որ` Կլապիտոն Իվանիչ է...

- Հա, ինչ էի ասում, ե՛կ, մի քանի բան կա, նայիր...

- Կգամ:

Պետհրատ: Երբ նստեցի իր փոքրիկ գրասեղանի մոտ, շրթունքները սեղմեց, պաշտոնական տեսք ստացավ:

Երևաց Արմենը:

- Ա՛յ տղա, որտեղ ես, չես երևում:

- Աշխատում եմ:

- «Ջաբուլգան» ի՞նչ արիր:

- Գրում եմ:

- Լավ գիրք կլինի... ոնց էլ գտել է՞... «Ջաբուլգա»:

Գզրոցից հաստ ու բարակ թղթապանակները հանեց, կանչեց Բեսին:

- Էս տուր հեղինակին, անմշակ տեղեր կան` նշել եմ, թո՛ղ աշխատի... ասա թող անցնի ինձ մոտ, հյուրանոց:

- Էս խմբագրել եմ: Վատ չի գրել, մի քիչ, ո՞նց ասեմ, արյան պակասություն ունի... Տո՛ւր Խաչվանքյանին, թող ձևավորի, կամ Շավարշին տուր: Տե՛ս, ով ավելի ազատ է...

- Գալով սրան, ետ տուր իրեն, փիս է գրած, պրետենցիո՛զ, անգրագե՛տ... թող տարրական գրականություն սովորի...

- Ի՞նչ սովորի, մազ-մորուքը սպիտակած մարդ է:

- Մի տեսե՛ք սրա պատկերը. «արևը ծագեց արևելքից և շարժվեց դեպի արևմուտք...»: Տո՛ւր իրեն: Քաղաքավարի հասկացրու, որ ուրիշ գործով զբաղվի:

Նա հանեց ևս մի քանի թղթապանակ. մեծ ու փոքր ձեռագրեր փաթաթեց թերթով.

- Իսկ սրանք կտանեմ, տանը կնայեմ... վաղը կիրակի է:

Այն ժամանակ դեռ բոլորովին պատանի Հուսիկ Խանդամուրը մոտեցավ.

- Ընկե՛ր Չարենց, տվեք ես կտանեմ հյուրանոց... կհանձնեմ հերթապահին:

Լարվեց, թվաց, որ պիտի համաձայնվի.

- Չի լինի, Հուսիկ ջան, ձեռագրեր են, հանկարծ կկորչեն, դե՛ եկ, պատասխանիր:

Մտավ Մակինցի կաբինետը, դուրս եկավ:

- Ասատուրը չեկավ:

շարունակելի

Նյութը`  Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված