«Առավոտ». Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է ուղղել Թուրքիայի իմիջը
Հայկական Մամուլ
Այն զարգացումները, որոնք այսօր տեղի են ունենում Թուրքիայում` Էրդողանի կառավարության դեմ, ի՞նչ ընթացք կարող են ստանալ, մասնավորաբար, հայ-թուրքական հարաբերությունների հետագա գործընթացի առումով:
«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» տնօրեն Ստեփան Գրիգորյանը դժվարացավ հստակ կանխատեսումներ անել'Թուրքիայում ընթացող գործընթացները կզարգանա՞ն, թե'ոչ. Դա նեղ մասնագետների քննարկման հարց է: Բայց, որ այդ գործընթացներն իրենց հետքը կթողնեն հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքի վրա, Գրիգորյանը չի կասկածում. «Այդ զարգացումներով սասանվեց Թուրքիայի իմիջը, որպես երկիր, որը դինամիկ զարգանում է ու այդ թվում նաեւ մարդու իրավունքների ոլորտում: Թուրքիան պետք է ուղղի իր իմիջը ու քայլերից մեկը կարող է լինել հենց հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը»: Այս օրերին Թուրքիայից իննը փորձագետներ եւ լրագրողներ Հայաստանում են'«Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները» թեմայով քննարկմանը մասնակցելու համար:
Այսօր հայ-թուրքական հարաբերությունները պաշտոնական մակարդակում սառեցված վիճակում են: Պաշտոնական Երեւանի դիրքորոշումը հետեւյալն է'մինչ Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, Հայաստանը քայլեր չի անի: Ստեփան Գրիգորյանն այս դիրքորոշման մեջ տրամաբանություն տեսնում է: Այս փուլում նա կարեւորում է երկրորդ էշելոնի'հասարակական մակարդակում գործիչների եւ փորձագետների ակտիվությունը:
Առավել մանրամասն` «Առավոտ»-ի հունիսի 29-ի համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը