Լոպեսն արժանի է «Ռեալի» հիմնական կազմում լինելուն. Կասիլյաս
Սպորտ
«Արքայական ակումբի» դարպասպահ Իկեր Կասիլյասը գովեստի խոսքեր է ուղղել թիմի մյուս դարպասապահ Դիեգո Լոպեսի հասցեին. տեղեկացնում է իսպանական մամուլը: Կասիլյասը մասնավորապես նշել է, որ Լոպեսն արժանի է մադրիդցիների հիմնական կազմում խաղալուն:
«Ես վնասվածքից հետո պետք է մարզվեի և պայքարեի «Ռեալի» հիմնական կազմում տեղ ունենալու համար, ինչպես որ անում են թիմի բոլոր ֆուտբոլիստները: Դիեգոն ֆենոմենալ խաղ էր ցուցադրում և արժանի էր հիմնական կազմում տեղ ունենալուն: Չեմ ցանկանում, որ իմ և Դիեգոյի հետ կապված խնդիրներ փնտրեն: Եթե մի գեղեցիկ օր ինձ խնդրեն լքել «Ռեալը», ապա ես կանեմ դա: Սակայն որոշ բաներ ես չէի հասկանում՝ դու չես խաղում և տեսնում ես, որ խոսում են միայն քո մասին. ինչո՞ւ»,- նշել է Կասիլյասը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում