Բավականին ուժեղ եմ՝ Նեյմարի և Մեսսիի հետ խաղալու համար. Ալեքսիս Սանչես
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարծում է, որ չարժե լքել ակումբը. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Չիլիի հավաքականի ֆուտբոլիստն այս մասին է խոսել՝ անդրադառնալով ակումբի կողմից Նեյմարի տրանսֆերը գնելուն:
«Նեյմարը հարմար է «Բարսելոնայի» խաղին»: Ինձ դուր է գալիս մրցակցությունը: Կարծում եմ՝ ես բավականին ուժեղ եմ՝ նրա և Մեսսիի հետ հարձակման գծում խաղալու համար»,- հայտարարել է Սանչեսը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի՝ Նեյմարի տրանսֆերը կատալոնյան ակումբին արժեցավ 57 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում